հայ պատմաբան, հնագետ From Wikipedia, the free encyclopedia
Իգիթ Գարեգինի Ղարիբյան (դեկտեմբերի 1, 1937, Մեղրաձոր, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2020[1]), հայ պատմաբան, հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2005):
Իգիթ Ղարիբյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1937 Մեղրաձոր, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 16, 2020[1] (82 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան և հնագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1965) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1996) և պրոֆեսոր (2005) |
Պարգևներ |
Իգիթ Ղարիբյանը ծնվել է Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում[2]։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1947 թվականին ընդունվել և 1957 թվականին ավարտել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը։ 1957-1960 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1960-1965 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1965-1968 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Լոռե ամրոցը և նրա պեղումները» թեմայով։ 1974 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագրերը)» թեմայով։ 1968 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ 2001-2004 թվականներին եղել է ԵՊՀ հնագիտության, 2005 թվականից մինչև 2009 թվականը՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ[3], 2000 թվականին՝ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ[4]։ 2003 թվականից համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Միջնադարյան Հնագիտության բաժնում։ 2005 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։
Իգիթ Ղարիբյանի աշխատանքները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, Լոռե բերդաքաղաքի, Թանահատի վանական համալիրի, Բջնի բերդի և այլ վայրերի հնագիտական պեղումների արդյունքներին[5]։ Իգիթ Ղարիբյանը հնագիտական արշավախմբեր է ղեկավարել Կյուրիկյանների մայրաքաղաք Լոռե քաղաք-ամրոցում (1966-1974), Թանահատի վանական համալիրում (1970-1982) և Բջնի ամրոցում (1977-1980 և 2003-2007 թվականներ)։ Մասնակցել է նաև Դվինի, Արմավիրի, Գառնիի, Սպիտակի և Լճաշենի հնագիտական պեղումներին։ Իգիթ Ղարիբյանը հեղինակ է Միջնադարյան Հայաստանի պատմությանը, հնագիտությանը, վիմագրությանը, ճարտարապետությանը և նյութական մշակույթին վերաբերող շուրջ 70 հոդվածների և 4 մենագրությունների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական երկու ատենախոսություն։ Իգիթ Ղարիբյանը զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լոս Անջելեսում, Թբիլիսիում, Բաթումիում, Աշխաբադում)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.