Իգոր Լարիոնով
From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Լարիոնով (ռուսերեն՝ И́горь Никола́евич Ларио́нов, դեկտեմբերի 3, 1960(1960-12-03), Voskresensk, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական հոկեյիստ, խաղացել է կենտրոնական հարձակվողի դիրքում։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982 թվական)։
Իգոր Լարիոնով | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Իգոր Լարիոնով 2008 թվական | ||||||||||
Անձնական տեղեկություն | ||||||||||
Սեռ՝ | արական | |||||||||
Մականուն(ներ)՝ | «Պրոֆեսոր» | |||||||||
Ազգություն՝ | Ռուս | |||||||||
Մասնագիտացում՝ | տափօղակով հոկեյ, կենտրոնական հարձակվող | |||||||||
Երկիր՝ | Ռուսաստան, Կանադա[1] և ԽՍՀՄ | |||||||||
Ծննդյան ամսաթիվ՝ | 1960 թվական դեկտեմբերի 3 | |||||||||
Ծննդավայր՝ | ԽՍՀՄ, Վոսկրեսենսկ | |||||||||
Ակումբ՝ | «Խիմիկ» (1977-1981 թվականներ), «ԲԿՄԱ» (1981-1989 թվականներ), «Վանկուվեր Քենաքս» (1989-1992 թվականներ), «Լուգանո» (1992-1993 թվականներ), «Սան Հոսե Շարքս» (1993-1995 թվականներ), «Դետրոյթ Ռեդ Ուինգս» (1995-2000 թվականներ), «Ֆլորիդա Պանտերզ» (2000 թվական), «Դետրոյթ Ռեդ Ուինգս» (2000-2003 թվականներ), «Նյու Ջերսի Դևիլս» (2003-2004 թվականներ) | |||||||||
175 սանտիմետր | ||||||||||
Քաշ՝ | 77 կիլոգրամ | |||||||||
Պարգևներ
|
1980-ական թվականներին Լարիոնավը խաղացել է կենտրոնական հարձակվողի դիրքում հնգյակում, որի կազմում էին նաև պաշտպաններ Վյաչեսլավ Ֆետիսովը և Ալեքսեյ Կասատոնովը, հարձակվողներ Սերգեյ Մակարովը և Վլադիմիր Կրուտովը և որը հանդիսանում էր ԽՍՀՄ հավաքականի և ԲԿՄԱ ակումբի առաջատար հնգյակը։ Հոկեյի Ազգային Լիգա մեկնելուց հետո հանդես է եկել «Վանկուվեր Քենաքս», «Սան Հոսե Շարքս», «Դետրոյթ Ռեդ Ուինգս» և «Նյու Ջերսի Դևիլս» ակումբներում։ «Դետրոյթ Ռեդ Ուինգս» կազմում նա երեք անգամ հաղթել է Սթենլիի գավաթում։
Իգոր Լարիոնովը աշխարհի այն երեք հոկեյիստներից մեկն է (Վյաչեսլավ Ֆետիսովի և Սքոթ Նիդերմայերի հետ), ում հաջողվել է տիրանալ համաշխարհային հոկեյի հիմնական տիտղոսներին՝ Օլիմպիադայի չեմպիոն, մեծահասակների և երիտասարդների աշխարհի չեմպիոն, Կանադայի գավաթ կամ Աշխարհի գավաթ, Սթենլիի գավաթ։