Իգոր Սեչին
From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Սեչին (ռուս.՝ Игорь Иванович Сечин, սեպտեմբերի 7, 1960, Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ։
Իգոր Սեչին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1960(1960-09-07)[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և ռուսաստանցի օլիգարխ |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Navalny 35? |
Igor Sechin Վիքիպահեստում |
1999 թվականի դեկտեմբերի 31-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, 2004 թվականից՝ ՌԴ նախագահի օգնականը, 2008 թվականի մայիսի 12-ից 2012 թվականի մայիսի 21-ը՝ ՌԴ փոխվարչապետը։
2004-2011 թվականներին եղել է «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, իսկ 2012 թվականի մայիսի 23-ից՝ նույն ընկերության նախագահը։ 2014 թվականի մարտի դրությամբ տնօրինում էր ընկերության բաժնետոմսերի 0,1273 %-ը՝ 3 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ։
«Ռոսնեֆտեգազ» պետական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահն է[2][3][4]։
Ըստ «Վեդոմոստի» թերթի, CNBC-ի և Ֆորբս ամսագրի՝ 2009 թվականից Սեչինը համարվում է Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդը՝ նախագահ Վլադիմիր Պուտինից հետո[5][6][7][8]։
Կրթությամբ բանասեր-վիպասաց է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։
2014 թվականի մարտին ԱՄՆ կառավարությունը պատժամիջոց կիրառեց Սեչինի նկատմամբ՝ Ուկրաինայում ընթացող խռովություններում ՌԴ կառավարության ունեցած դերին ի պատասխան։ Պատժամիջոցը ներառում էր ԱՄՆ մուտքի արգելքը, ԱՄՆ-ում նրա ամբողջ ունեցվածքի սառեցումը, Սեչինի և ամերիկյան քաղաքացիների ու կազմակերպությունների միջև բիզնես փոխանցումների արգելքը[9][10]։