From Wikipedia, the free encyclopedia
Իդա Կամինսկա (լեհ.՝ Ida Kamińska, սեպտեմբերի 18, 1899[1], Օդեսա, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 21, 1980[3][1][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), լեհ-հրեական դերասանուհի[5], 1966 թ. ներկայացվել է Օսկար մրցանակի։
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1899[1] |
---|---|
Ծննդավայր | Օդեսա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մայիսի 21, 1980[3][1][4][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Գերեզման | Մաունթ Հեբրոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, թատերական ռեժիսոր և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Աբրահամ Իսահակ Կամինսկի, մայր՝ Էսթեր Ռեյչել Կամինսկա |
Երեխա(ներ) | Ռութ Կամինսկա |
Պարգևներ և մրցանակներ | |
Իդա Կամինսկան ծնվել է 1899 թվականի սեպտեմբերի 18-ին Օդեսսայում։ Նրա մայրը՝ Էսթեր Ռոխլ Կամինսկան, կինոյի դերասանուհի էր, իսկ հայրը՝ Աբրամ Իցհակ Կամինսկին՝ թատրոնի դերասան։ Եղբայրը՝ Ժոզեֆ Կամնիսկին երաժիշտ էր։
Թատերական գործունեությունը սկսել է 1904 թվականից, երբ դեռ 5 տարեկան էր[5]։ Կինոյում առաջին աշխատանքը եղել է 1912 թվականին, այդ ֆիլմում նկարահանվել են նաև նրա մայրն ու քույրը[6]։ Նկարահանվել է 11 ֆիլմում։ Ամենահայտնի ֆիլմը 1965 թվականին չեխոսլովակյան «Խանութ գլխավոր փողոցում» ֆիլմն էր, որի համար Իդա Կամինսկան ներկայացվել է Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում։
Վերջին աշխատանքը կինոյում եղել է 1970 թվականին[7], որից հետո աշխատել է միայն թատրոնում, հյուրախաղերով հանդես գալով շատ երկրներում։
Մահացել է 1980 թվականի մայիսի 21-ին Նյու Յորքում։
Իդա Կամինսկին արժանացել է մի շարք լեհական մրցանակների և պարգևների՝ Լեհաստանի Վերածննդի 4-րդ կարգի շքանշան, Աշխատանքային 1-ին և 2-րդ կարգի շքանշան, Լեհաստանի 10-ամյակի և Լեհաստանի 1000 ամյակի շքանշաններ։
Երկու անգամ ամուսնացած է եղել, ունեցել է 2 երեխա։ Առաջին ամուսինը եղել է լեհ դերասան, ռեժիսոր և թատերական գործիչ Զիգմունդ Տուրկովը, ունեցել են 1 աղջիկ՝ Ռութ Կամինսկա, ով ամուսնացել է ջազ երաժիշտ Էդդի Ռոզների հետ։ Երկրորդ անգամ ամուսնացել է լեհ ռեժիսոր և դերասան Մարիան Մելմանի հետ, ունեցել են մեկ տղա՝ Վիկտոր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.