Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան (անգլ.՝ Isabella Stewart Gardner Museum) կամ Fenway Court, ինչպես հայտնի էր Իզաբելլա Ստյուարտ Գարդների կենդանության օրոք, թանգարան ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Թանգարանի արվեստի հավաքածուն ունի համաշխարհային նշանակություն և ներառում է եվրոպական, ասիական և ամերիկյան արվեստի նմուշներ՝ գեղանկարներ, քանդակներ, գոբելեն, դեկորատիվ արվեստ։ 1990 թվականին թանգարանի տասներեք աշխատանքներ գողացել են. հանցագործությունը մնում է դեռևս չբացահայտված և արվեստի նմուշների տեղն անհայտ է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Բոստոն |
Ղեկավարության նստավայր | Բոստոն, ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1903[2] |
Հիմնադիր | Իզաբելլա Ստյուարտ Գարդներ[3] |
Տնօրեն | Peggy Fogelman? |
Կայք | gardnermuseum.org(անգլ.) |
Թանգարանում կազմակերպվում են պատմական և ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, ինչպես նաև համերգներ, դասախոսություններ, ընտանեկան և համայնքային ծրագրեր, փոփոխում են բակի ցուցադրությունները։ Իզաբելլա Ստյուարտ Գարդների կտակին համապատասխան՝ թանգարանի մուտքի զեղչ է նախատեսված Բոստոն Ռեդ Սոքս հուշաիր կրողների համար և մուտքն անվճար է Իզաբելլա անունով այցելուների համար։