From Wikipedia, the free encyclopedia
Իզաբել Աքսելսոն (շվեդ.՝ Isabelle Axelsson, հունվարի 14, 2001, Ստոկհոլմ, Շվեդիա[1]), շվեդ կլիմայական ակտիվիստուհի Ստոկհոլմից (Շվեդիա)[2][3]։
Իզաբել Աքսելսոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 2001 (23 տարեկան) |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | Կլիմայական ակտիվիստ |
2018 թվականի դեկտեմբերից Աքսելսոնը եղել է Շվեդիայում անցկացված «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման ակտիվիստներից և կազմակերպիչներից[4][5]։ 2020 թվականի հունվարի վերջին նա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորում էր այցելել կլիմայական այլ ակտիվիստների հետ, ինչպիսիք են Գրետա Թունբերգը, Լուիզա Նոյբաուերը, Լուկինա Տիլեն և Վանեսա Նակատեն[6][7]։
«Gemeinsam für die Zukunft — Friday For Future und Scientists For Future: Vom Stockholmer Schulstreik zur weltweiten Klimabewegung» գրքի համահեղինակն է[8]։ Գրքում նա պատմել է «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման մանրամասները, որպեսզի ընթերցողին հնարավորություն տա ճանաչելու այդ շարժման մասնակիցներից որևէ մեկին[9]։
2020 թվականի փետրվարի 14-ին Գրետա Թունբերգի հետ «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման հերթական կլիմայական գործադուլն է անցկացրել, որի ժամանակ հայտնվել են գանգստա ռեփերները։ Քննադատության ալիքից հետո Իզաբելը հայտարարել է.
Մենք նույն շարքում ենք այն մարդկանց հետ, որոնք ելք ունեն դեպի լայն լսարան և որոնք ասելիք ունեն։ Հաճելի է տեսնել, թե ինչպես է ամեն ինչ ընթանում։ Մենք շուրջ 10 հազար մարդ ենք ունեցել նման ակցիաներում, բայց փետրվարին եղանակը մի փոքր ավելի վատ է[10]։ |
COVID-19 համավարակի սկզբից նա բողոքի ակցիաներ է կազմակերպել Ինստագրամում, ինչպես նաև մասնակցել է ZOOM հարթակի տեսակոնֆերանսներին։ 2020 թվականի ապրիլին Վոգ ամսագրին տված հարցազրույցում նշել է․ «Ես գիտեմ, որ շատ մարդիկ, այդ թվում և ես, թվային պիկետներին վերաբերվում են այնպես, ինչպես իրական աշխարհում անցկացվող պիկետներին»[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.