Իզաբել Գուլար
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Իզաբել Գուլար Դուրադո (պորտ.՝ Maria Izabel Goulart Dourado, հոկտեմբերի 23, 1984(1984-10-23)[1][2], Սան Կառլուս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի սուպերմոդել, առավել հայտնի որպես «Victoria’s Secret Angels»-ից մեկը։
Իզաբել Գուլար Maria Izabel Goulart Dourado | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1984(1984-10-23)[1][2] (39 տարեկան) |
Ծննդավայր | Սան Կառլուս, Սան Պաուլու, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | մոդել |
Կայք | izabelgoulart.com |
Izabel Goulart Վիքիպահեստում |
Ծնվել է 1984 թ. հոկտեմբերի 23-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։ Ունի իտալական և բրազիլական արմատներ, ընտանիքը բազմանդամ է, ունի 4 եղբայր և մեկ քույր։
14 տարեկանում տեղափոխվել է Սան Պաուլո նահանգի կենտրոն, որտեղ սկսել է աշխատել մոդել։ Մասնակցել է «Oscar de la Renta», «Valentino», «Dolce and Gabbana», «Chanel», «Michael Kors», «Ralph Lauren» և «Stella McCartney» նորաձևության տների ցուցադրություններին։
Իզաբելը հայտնվել է GQ, Vogue, L’Officiel, Marie Claire և Esquire ամսագրերի շապիկին։ Դեբյուտը հանրահայտ Victoria's Secret Fashion Show-ում կայացել է 2005 թ., իսկ 2006-ին նա արդեն «Victoria's Secret»-ի «հրեշտակներից» էր։