Իզերնիա (գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
Իզերնիա (իտալ.՝ provincia di Isernia) գավառը գտնվում է Իտալիայի Մոլիզե մարզում։ Գավառի վարչական կենտրոնը Իզերնիա քաղաքն է, գավառի նախագահն է Լուիջի Բռասիելլոն (անգլ.՝ Luigi Brasiello)։ Գավառը զբաղեցնում է 1,535,24 կմ² տարածք, բնակչության թվաքանակը կազմում է 86.828՝ 2015 թվականի դրությամբ, բնակչության խտությունը՝ 56,56 մարդ 1 կմ² վրա[1]։ Գավառը ներառում է 52 կոմունա (իտալ.՝ comuni)՝ նշված Իզերնիա գավառի կոմունաներում[2]։
Իզերնիան հայտնի էր որպես Սամնիտ Ասերնիա (անգլ.՝ Samnite Aesernia)՝ մինչ մ․թ․ա․ 263 թվականը Հռոմեական տիրապետության տակ ընկնելը։ 9-րդ դարի ընթացքում այն բազմիցս թալանվել էր մուսուլմանական արշավների ընթացքում և տուժել էր 847 թվականի երկրաշարժից՝ ավերելով Իզերնիա և Վենաֆրո քաղաքները[3]։ Չնայած դրան, քաղաքը դարձվել է Եպիսկոպոսական աթոռանիստ, և 964 թվականին շնորհվել է կոմսության կարգավիճակ։ 1979 թվականին հնագիտական պեղումների ժամանակ Իզերնիա քաղաքի մոտ գտնվել էր բնակեցման վկայություններ՝ թվագրված պալեոլիթյան ժամանակաշրջանին՝ ավել քան 736,000 տարի առաջ[3]։
476 թվականին՝ Հռոմի անկումից հետո, Բենեդիկտյանները Իզերնիա գավառում հիմնեցին Սան Վինչենցո լա Վոլտուրնո (անգլ.՝ San Vincenzo al Volturno) վանքը։ Երբ տարածք ներխուժեցին մուսուլմանները՝ 500-900 վանականներ գլխատվեցին նրանց կողմից, և շատերը գերեվարվեցին որպես ստրուկներ։ Չնայած դրան, վանքերը շարունակեցին իրենց գործունեությունը և հասան իրենց գագաթնակետին 11-12-րդ դարերի ընթացքում։ Կելեստինոս V պապը ծնվել է Իզերնիայի մոտակայքում և գավառի տոնակատարության օրը՝ Մայիսի 19-ին։ 1805 թվականի երկաշարժը ավերեց Իզերնիայի եկեղեցին, որը վերակառուցվեց 1837 թվականին[3]։