From Wikipedia, the free encyclopedia
Իգիդոր Այզեկ Ռաբի (անգլ.՝ Isidor Isaac Rabi, հուլիսի 29, 1898[1][2][3][…], Ռիմանուվ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - հունվարի 11, 1988[4][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ֆիզիկոս։
Սովորել է Կոռնելի և Կոլումբիայի համալսարաններում։ 1924-1927 թվականներին դասավանդել է Նյու Յորքի քոլեջում։ 1927-1929 թվականներին մասնագիտացել է Մյունխենի, Կոպենհագենի, Համբուրգի, Լայպցիգի և Ցյուրիխի համալսարաններում։ 1929 թվականից աշխատում է Կոլումբիայի համալսարանում (1937 թվականից՝ պրոֆեսոր)։ 1940-1945 թվականներին եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճառագայթային լաբորատորիայի տնօրենի տեղակալ և զբաղվել ռազմապաշտպանական բնույթի հետազոտություններով։ Աշխատանքների մի մասը վերաբերում է ատոմային սպեկտրոսկոպիային և ատոմի էներգետիկ մակարդակների գերնուրբ կառուցվածքի հետազոտման համար մոլեկուլային փնջերի մեթոդի օգտագործմանը։ 1933-1939 թվականներինին մշակել է ռադիոհաճախային ռեզոնանսի օգնությամբ ատոմային միջուկների մագնիսական մոմենտների չափման մեթոդ և կատարել պրոտոնի ու դեյտրոնի մագնիսական մոմենտների ճշգրիտ չափումներ։ 1944 թվականին արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.