քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Իզոնիազիդ, նաև հայտնի է որպես իզոնիկոտինիլհիդրազիդ, հակաբիոտիկ դեղամիջոց, որը օգտագործվում է տուբերկուլոզի բուժման համար[1]։ Ակտիվ տուբերկուլոզի դեպքում օգտագործվում է ռիֆամպիցինի, պիրազինամիդի, ստրեպտոմիցինի կամ էթամբուտոլի հետ[2]։ Լատենտ տուբերկուլոզի դեպքում հաճախ կիրառվում է առանձին[1]։ Այն նաև օգտագործվում է ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաների հետ, օրինակ՝ M. avium, M. kansasii և M. xenopi[1]։ Այն սովորաբար կիրառվում է պերօրալ, բայց կարող է կիրառվել նաև ներմկանային[1]։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Օգտագործման եղանակներ | Պերօրալ, ներմկանային, ներերակային |
ԱԹԴ կոդ |
|
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Նյութափոխանակություն | լյարդ՝ CYP450: 2C19, 3A4 պաշարիչ |
Կիսատրոհման պարբերություն | 0.5–1.6ժ (արագ ացետիլացնողներ), 2-5ժ (դանդաղ ացետիլացնողներ) |
Դուրսբերում | մեզ (հիմնականում), կղանք |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
Պիրիդին-4-կարբոհիդրազիդ
| |
CAS համար | 54-85-3 |
PubChem CID | 3767 |
DrugBank | DB00951 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.195 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Մոլային զանգված | 137.139 գ/մոլ |
Հաճախակի կողմնակի ազդեցություններից են լյարդային ֆերմենտների քանակի բարձրացումը արյան մեջ և ձեռքերում,ոտքերում թմրածության զգացողությունը[1]։ Ծանր կողմնակի ազդեցություններից է հեպատիտը[1]։ Հայտնի չէ այս դեղամիջացի անվտանգ լինելը հղիության ընթացքում[3]։ Կրծքով կերակրման ժամանակ օգտագործումը ապահով է[3]։ Պիրիդօքսինի օգտագործումը կարող է թուլացնել կողմնակի ազդեցությունները[4]։ Իզոնիազիդը խաթարում է բակտերայի թաղանթի առաջացումը, որի արդյունքում բակտերիան մահանում է[1]։
Իզոնիազիդը ստեղծվել է 1952 թվականին[5]։ Այն ԱՀԿ դեղամիջոցների ցուցակում է, որպես առողջապահության համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկը[6]։ Այն հասանելի է որպես ունիվերսալ դեղամիջոց[1]։ Զարգացող երկրներում արժեքը 0.60–4.75$ է 1 ամսվա բուժման կուրսի համար[7]։ ԱՄՆ-ում ամսական արժեքը 25$-ից քիչ է[4]։
Իզոնիազիդը հաճախ օգտագործվում է տուբերկուլոզի լատենտ և ակտիվ ձևերը բուժելու համար։ Իզոնիազիդի նկատմամբ զգայուն տուբերկուլոզով հիվանդների մոտ իզոնիազիդի օգտագործումը բերում է լավ արդյունքի, եթե պահպանվում է դեղի օգտագործման կարգը։ Իզոնիազիդի նկատմամբ կայուն տեսակի տուբերկուլոզով հիվանդների մոտ այս դեղի օգտագործումը չի բերում ցանկալի արդյունքի[8]։
Իզոնիազիդը օգտագործվում է որպես կանխարգելիչ բուժում հետևյալ մարդկանց մոտ՝
Իզոնիազիդը լայնորեն օգտագործվում էր Mycobacterium avium կոմպլեքսի բուժման համար՝ ռիֆամպիցինի և էթամբուտոլի հետ միասին[11] Փաստերը վկայում են, որ իզոնիազիդը կանխարգելում է միկոլային թթվի սինթեզը M. avium կոմպլեքսի մոտ, ինչպես որ M. tuberculosis-ի մոտ[12] և ուժեղացնում է ռիֆամպիցինի ազդեցությունը։ Մակրոլիդների ի հայտ գալը իջեցրեց դրա օգտագործումը։ Համենայնդեպս, քանզի ռիֆամպիցինի ազդեցությունը M. avium կոմպլեքսի վրա թերագնահատվում է, անհրաժեշտ է նրա ազդեցությունը վերանայել[13]։
Խարհուրդ է տրվում կիրառել ակտիվ տուբերկուլոզով հիվանդ հղիներին և կրծքով կերակրող կանանց։ Կանխարգելիչ բուժումը պետք է հետաձգվի մինչ ծննդաբերությունը[14]։ Բուժվեղ մայրերը արտազատում են քիչ քանակով և ցածր տոքսիկությամբ իզոնիազիդ կրծքի կաթով, ուստի նրանց երեխաների մոտ ցածր է ռիսկը կողմնակի ազդեցությունների։ Իզոնիազիդ ստացող կերակրող մայրերը և նրանց երեխաները պետք է ստանան վիտամին B6՝ պիրիդոքսինի ձևով՝ պերֆերիկ նյարդերի վնասումից խուսափելու նպատակով[15]։ Վիտամին B6-ը օգտագործվում է իզոնիազիդի կողմից հարուցված B6 պակասուրդը լրացնելու և նեյրոպաթիան կանխարգելելու համար այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ռիսկի գործոններ, օրինակ՝ հղիություն, կաթնատվություն, ՄԻԱՎ վարակ, ալկոհոլիզմ, շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն և թերսնուցում[16]։
Լյարդային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կա իզոնիազիդի կողմից հարուցվող հեպատիտի ավելի մեծ ռիսկ և կարող է դեղաչափը իջեցնելու անհրաժեշտություն ծագել[14]։
Լյարդային ֆերմենտների մակարդակները արյան մեջ պետք է հաճախակի ստուգվեն ալկոհոլ օգտագործողների, հղի կանանց, ներերակային դեղորայք օգտագործողների, 35-ից բարձր տարիքի մարդկանց, լյարդի քրոնիկ հիվանդություն ունեցողների, երիկամների ծանր անբավարարություն ունեցողների, նեյրոպաթիա ունեցողների և ՄԻԱՎ վարակակիրների մոտ, քանզի նրանց մոտ ավելի մեծ է իզոնիազիդի կողմից հարուցված հեպատիտ զարգանալու ռիսկը[14][17]։
Մարդկանց 20%-ը, որոնք օգտագործում են 6 մգ/կգ, կամ ավելի բարձր դեղաչափեր, նշում են պերֆերիկ նեյրոպաթիա[18]։ Ստամոքսաղիքային ախտանիշները ներառում են սրտխառնոցը և փսխումը[9]։ Ապլաստիկ անեմիան, թրոմբոցիտոպենիան և ագրանուլոցիտոզը նույնպես կարող են առաջ գալ որպես կողմնակի ազդեցություն[9]։ Գերզգայունության ռեակցիաները նույնպես հաճախ են և կարող են արտահայտվել բծապապուլյոզ ցանի և տենդի ձևով[9]։
Լյարդային ֆերմենտների քանակի անախտանիշ բարձրացումը արյան մեջ դիտվում է իզոնիազիդ օգտագործող մարդկանց 10%-ից 20%-ի մոտ, իսկ լյարդի ֆերմենտների մակարդակը վերադարնում է նորմալին նույնիսկ երբ բուժումը շարունակվում է[19]։ Իզոնիազիդի փաթեթավորման մեջ կա նախազգուշացում ծանր և երբեմն մահացու հեպատիտի մասին, որը տարիք կախյալ է, և դիտվում է 21-ից 35 տարեկան մարդկանց 0.3%-ի, 50 տարեկանից բարձր մարդկանց 2%-ի մոտ[9][20]։ Դիտվում են հատուկ ախտանիշներ՝ սրտխառնոց, փսխում, որովայնային ցավ, մուգ մեզ, որովայնի աջ վերին քառանկյան ցավ և ախորժակի կորուստ[9]։ Սևամորթ կանանց մոտ ավելի հաճախ է զարգանում իզոնիազիդից առաջացած հեպատիտ[9]։ Իզոնիազիդի կողմից առաջացած հեպատոտոքսիկությունը ի հայտ է գալիս բուժման առաջին 2 ամիսների ընթացքում[21]։
Որոշ մասնագետներ առաջարկում են ուշադիր հետևել լյարդի ֆունկցիային իզոնիազիդ ստացող բոլոր մարդկանց մոտ[22], բայց այլք խորհուրդ են տալիս հետևել միայն կոնկրետ խնբերի մարդկանց մոտ[19][23][24]։
Գլխացավը, թույլ կենտրոնացումը, քաշ հավաքելը, հիշողության վատացումը, անքնությունը և դեպրեսիան կապված են իզոնիազիդի օգտագործման հետ[25]։ Բոլոր հիվանդները և մասնագետները պետք է զգույշ լինեն այս կողմնակի ազդեցություններից, հատկապես հիվանդների կողմից՝ ինքնասպանության հակում ունենալու դեպքում[25][26][27]։
Իզոնիազիդը կապված է վիտամին B6-ի պակասի հետ։ Իզոնիազիդը ունի վիտամին B6-ին նման կառուցվածք, ինչի արդյունքում լինում է այդ վիտամինի անբավարարություն։ ԴԱ կարող է բերել պելագրայի ախտանիշների ի հայտ գալուն։ Իզոնիազիդը նաև ունի կապ պիրիդօքսինի մեծ քանակով դուրսբերման հետ։ Պիրիդօքսալ ֆոսֆատը անհրաժեշտ է d-ամինոլևուլինաթթու սինթազայի սինթեզման համար, որը մասնակցում է հեմի սինթեզին։ Իզոնիազիդի կողմից հարուցված պիրիդօքսինի պակասի արդյունքում առաջանում է անբավարար քանակի հեմ, ինչը կարող է բերել սիդերոբլաստային անեմիայի[16]։
Ացետամինոֆեն և իզոնիազիդ օգտագործող մարդիկ ացետամինոֆենային թունավորման մեծ ռիսկի տակ են։ Իզոնիազիդը խթանում է լյարդային ֆերմենտ, որի շնորհիվ ացետամինոֆենի ավելի մեծ քանակ է նյութափոխանակվում տոքսիկ ձևի[28][29]։
Իզոնիազիդը թուլացնում է կարբամազեպինի նյութափոխանակությունը, այդպիսով իջեցնելով նրա հեռացումը մարմնից։ Կարբամազեպին ստացող մարդկանց մոտ պետք է վերահսկվի կարբամազեպինի դեղաչափը և անհրաժեշտության դեպքում դեղաչափը պետք է փոփոխվի[30]։
Հավանական է, որ իզոնիազիդը իջեցնում է պլազմայի կետոկոնազոլի մակարդակը երկար բուժումից հետո։ Դա նկատվում է ռիֆամպինի, իզոնիազիդի և կետոկոնազոլի միաժամանակյա օգտագործման դեպքում[31]։
Իզոնիազիդը կարող է իջեցնել մարմնի ֆենիտոինի մակարդակը։ Իզոնիազիդի հետ նշանակման դեպքում ֆենիտոինի դեղաչափերը պետք է վերահսկվեն[32][33]։
Իզոնիազիդը կարող է բարձրացնել պլազմայի թեոֆիլինի մակարդակը։ Կան որոշ դեպքեր, երբ թեոֆիլինը թուլացնում է իզոնիազիդի դուրսբերումը։ Թեոֆիլինի և իզոնիազիդի մակարդակները պետք է վերահսկվեն[34]։
Վալպրոաթթվի մակարդակը կարող է մեծ լինել իզոնիազիդի հետ օգտագործման դեպքում։ Վալպրոաթթվի մակարդակը պետք է վերահսկվի և անհրաժեշտության դեպքում կարգավորվի[32]։
Իզոնիազիդը նախադեղ է և ակտիվանում է կատալազա-պերօքսիդազա էնզիմով, որը արտադրվում է Mycobacterium tuberculosis կողմից և կոչվում KatG[35]։ KatG-ն կատալիզում է ազոնիկոտինաթթվի ացիլ ռադիկալի առաջացումը, որը կապվում է NADH հետ՝ նիկոտինոիլ-NAD առաջացնելու նպատակով։ Այս համալիրը ամուր կապվում է էնոիլ-ացիլ կրող սպիտակուցի ռեդուկտազային (InhA), այդպիսով պաշարելով բնական էնոիլ-AcpM սուբստրատի առաջացումը և ճարպաթթուների սինթազը։ Այս գործընթացը պաշարում է միկոլային թթուների սինթեզը, որոնք միկոբակտերիաների թաղանթի կարևոր բաղադրիչ են։ Իզոնիազիդի կողմից KatG ակտիվացումը բերում է տարբեր ռադիկալների առաջացման, ներառյալ NO-ն[36], որը կարևոր է մեկ ուրիշ հակամիկոբակտերիային դեղամիջոցի՝ պրետոմանիդի ազդեցության համար[37]։
Իզոնիազիդը բակտերիցիդ ազդեցություն ունի արագ կիսվող բակտերիաների նկատմամբ, իսկ դանդաղ կիսվողների նկատմամբ ունի բակտերիոստատիկ ազդեցություն[38]։ Այն պաշարում է ցիտոքրոմ P450 համակարգը և այդպիսով ծառայում է որպես ազատ ռադիկալների աղբյուր[39]։
Իզոնիազիդը մեղմ մոնոամինոօքսիդազայի (ՄԱՕ-I) պաշարիչ է[40]։
Իզոնիազիդը հասնում է թերապևտիկ խտությունների պլազմայում, ուղեղ-ողնուղեղային հեղուկում և կազեոզ գրանուլոմաներում։ Այն նյութափոխանակվում է լյարդում՝ ացետիլացումով և վերածվում է ացետիլհիդրազինի։ Ֆերմենտի երկու տեսակներ են պատասխանատու ացետիլացման համար, ուստի որոշ մարդկանց մոտ արագ է նյութափոխանակվում, իսկ մնացածների մոտ ոչ։ Հետևաբար, կիսատրոհման պարբերությունը ունի երկու պարամետր՝ դանդաղ ացետիլացնողների և արագ ացետիլացնողների հետ կապված։ Նյութափոխանակության արգասիքները դուրս են գալիս մեզով։ Երիկամային անբավարարության դեպքում դեղաչափի կարգավորում անհրաժեշտ չէ։
Երեք դեղագործական կազմակերպություններ միաժամանակ փորձել են պատենտավորել այդ դեղամիջոցը[41], սակայն Roche կազմակերպությունը թողարկել իր տարբերակը՝ Ռիմիֆոնը 1952 թվականին[42]։ Իզոնիազիդի հայտնվելու հետ միասին տուբերկուլոզի բուժումը դարձավ հնարավոր։
Այս դեղը առաջին անգամ փորձարկվել է Արիզոնա նահանգում գտնվող Մէնի Ֆարմսի Նավայո համայնքում, որտեղ տուբերկուլոզը շատ մեծ խնդիր էր, իսկ բնակչությունը բուժվում էր ստրեպտոմիցինով[43]։
Իզոնիազիդը, իպրոնիազիդի հետ միասին առաջին դեղորայքներից էին, որոնք կոչվում էին հակադեպրեսանտներ[44]։
Իզոնիազիդը իզոնիկոտինաթթվի ածանցյալ է։ Այն արտադրվում է օգտագործելով 4-ցիանոպիրիդինը և հիդրազինի հիդրատը[45]։ Այլ եղանակով արտադրման դեպքում որպես սկզբնական հումք օգտագործվում է ցիտրատը[46]։
Հիդրա, Հիզիդ, Իզովիտ, Լանիազիդ, Նիդրազիդ, Ռիմիֆոն և Ստանոզիդ[47]։
Իզոնիկոտինային թթու հիդրազիդը կիարառում են նաև քրոմատոգրաֆիայում[48]։
Իզոնիազիդը օգտագործում են շների մոտ, բայց տվյալներ կան, որ շների մոտ կարող են առաջանալ ցնցումներ[49]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.