Իթըն քոլեջ
From Wikipedia, the free encyclopedia
Իթըն քոլեջ կամ Իթըն (անգլ.՝ Eton College), մասնավոր գիշերօթիկ դպրոց (միայն տղաների համար) Անգլիայի Բերկշիր նահանգում։ Հիմնվել է 1440 թվականին Հենրի VI-ի կողմից։ Քոլեջում կրթվում են միայն տղաներ, որոնց թիվը չի անցնում 1320-ից։ Համարվում է Անգլիայի ամենահին դպրոցներից մեկը։
Տեսակ | մասնավոր դպրոց, անկախ դպրոց, գիշերօթիկ դպրոց և boys' school? |
---|---|
Կարգախոս | Floreat Etona |
Հիմնադրված է | 1440[2] |
Հիմնադրիր | Հենրի VI |
Ուսանողներ | մոտ 1320 |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Իթոն |
Հասցե | Berkshire SL4 6DW England |
Կայք | etoncollege.com(անգլ.) |
Eton College Վիքիպահեստում |
Իթըն քոլեջը գտնվում է Լոնդոնից 30 կմ արևմուտք՝ Թեմզայի ափին։ Տեղակայված է Վինձորյան դղյակի հարևանությամբ։ Քոլեջի պաշտոնական կարգավիճակը՝ մասնավոր դպրոց, նախատեսված 13-18 տարեկան տղաների համար։ Ուսման վարձը՝ տարեկան 35,720 ֆունտ ստերլինգ է (55,630 ԱՄՆ դոլար)։ Իրենց լավ պահվածքի և ուսման մեջ մեծ առաջադիմության համար որոշ աշակերտներ չեն մուծում վարձը և սովորում են անվճար։
Իթըն քոլեջն ստեղծման օրվանից ի վեր ունեցել է 45 ռեկտոր։ Այժմ ռեկտորի պաշտոնում բարոն Ուիլյամ Ուոլդգրեյվն է։