Իծաքար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Իծաքար | ||
Իծաքարը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
ԲԾՄ | 1150 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 303 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | իծաքարցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Իծաքար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում։ Երևանից՝ 213 կմ, մարզկենտրոնից՝ 80 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 14 կմ հեռավորության վրա։
Պատմություն
Իծաքար գյուղը սկզբում որպես անասնապահական ամառանոց հիմնվել է 1888 թվականին։ Խորհրդային տարիներին Իծաքարը որպես փոքր բնակավայր համարվել է Նավուր գյուղի թաղամաս։ 1991 թվականին Իծաքարն առանձնացել է Նավուրից և ստացել ինքնուրույն համայնքի կարգավիճակ[1]։
Կլիմա
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 18 C է, ձմռանը՝ -3 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1150 մ բարձրության վրա։
Բնակչություն
Իծաքարի ազգաբնակչության փոփոխությունը[2]
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 125 | 344 | 406 | 516 | 384 | 380 | 289 | 303 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Համայնքն ունի դպրոց, բուժկետ։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Տավուշի մարզպետարան, Իծաքարր»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-16-ին։ Վերցված է 2014-05-21
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 84»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.