Իմանուիլ Կանտ
From Wikipedia, the free encyclopedia
Իմանուիլ Կանտ[13] (ապրիլի 22, 1724(1724-04-22)[1][2][3][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[4] - փետրվարի 12, 1804(1804-02-12)[1][2][5][…], Քյոնիգսբերգ, Արևելյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի փիլիսոփա է, ով ժամանակակից փիլիսոփայության կենտրոնական կերպարներից է[14]։ Կանտը պնդում էր, որ մարդկային բանականությունը ստեղծում է մարդկային փորձառության կառուցվածքը, բանականությունը բարոյականության աղբյուրն է, գեղագիտությունը առաջանում է անկողմնակալ դատողության ձիրքից, տարածությունը և ժամանակը մարդկային զգացողության ձևերն են և, աշխարհը ինքն իրենով անկախ է իր մասին մարդկային գաղափարից։ Կանտն ընդունում էր, որ ազդեցություն է ունեցել փիլիսոփայության Կոպերնիկյան հեղափոխության վրա, նմանվելով Կոպեռնիկոսի հակադրությանը այն արմատացած համոզմունքը, որ արևը պտտվում է երկրագնդի շուրջ։ Կանտի հավատքը շարունակում էր ունենալ մեծ ազդեցություն ժամանակակից փիլիսոփայության, հատկապես մետաֆիզիկայի, իմաստաբանության, բարոյագիտության, քաղաքական տեսության և գեղագիտության վրա։
Կանտը հավիտենական խաղաղության համընդհանուր դեմոկրատիայի և միջազգային համագործակցության միջոցով պահպանման գաղափարի առաջամարտիկներից մեկն էր։ Նա համոզված էր, որ սա կլինի համաշխարհային պատմության վերջնական արդյունքը, թեև դա ռացիոնալ կերպով պլանավորված չէ[15]։ Կանտի կրոնական գաղափարների իրական բնույթը շարունակում է լինել փիլիսոփայական թեժ բանավեճի առարկա, քանի որ կարծիքները տատանվում են Կանտի Աստծո գոյության գոյաբանական փաստարկը վերջնական ժխտած և աթեիզմի ռադիկալ առաջամարտիկը լինելուց մինչև առավել կրիտիկական վերաբերմունքի Նիցշեի գլխավորությամբ, ով պնդում էր, որ Կանտը «աստվածաբանական արյուն»[16] ունի և ընդամենը ավանդական քրիստոնեական հավատքի հարուստ կենսափորձ ունեցող կողմնակից է, գրելով որ «Կանտը ցանկանում էր սովորական մարդուն ապշեցնելով ապացուցել, որ սովորական մարդը ճիշտ է. դա հոգու թաքուն կատակն է[17]։
Կանտի գլխավոր աշխատություններից մեկում ՝ «Զուտ բանականության քննադատություն»֊ում[18] նա փորձում էր բացատրել պատճառի և մարդկային փորձառության միջև կապը և շարժվել ավանդական փիլիսոփայության և մետաֆիզիկայից դուրս։ Նա ցանկանում էր վերջ դնել մարդկային փորձի դատարկ և մտածական տեսությունների ժամանակաշրջանին, հակառակվելով սկեպտիկ մտածողների, ինչպիսին Դեվիդ Հյումն էր։ Կանտն ինքն իրեն համարում էր վերջնակետ և փակուղուց այն կողմ ճանապարհի ուղեցույց, որը ժամանակակից փիլիսոփայությունը առաջնորդել էր ռացիոնալների և փորձագետների[19] միջև և լայնորեն համադրել այս երկու վաղ ժամանականկից ավանդույթները իր մտածողության մեջ[20]։
Կանտը պնդում էր, որ մեր փորձը ձևավորվում է մեր բանականության անհրաժեշտ առանձնահատկություններից։ Ըստ այս տեսակետի՝ բանականությունը այնպես է ձևավորում և կառուցում փորձը, որ աբստրակտ մակարդակում ողջ մարդկային փորձը ունի որոշակի, կարևոր կառուցողական առանձնահատկություններ։ Այլ բաների հետ մեկտեղ, Կանտը հավատում էր, որ տարածության և ժամանակի գաղափարները ողջ մարդկային փորձի անբաժանելի մասն են կազմում, քանի որ մեր պատճառի և հետևանքի գաղափարներն են[21]։ Այս տեսակետի կարևոր հետևանքներից է այն, որ իրերի մասին մեր փորձը միշտ ֆենոմենալ աշխարհից է, քանի որ փոխանցվում է մեր զգայարններով. մենք անմիջական կապ չունենք իրերի հետ, այսպես կոչված նումենալ աշխարհ։ Կանտը հրատարակել է այլ կարևոր գրքեր բարոյագիտության, կրոնի, իրավագիտության, գեղագիտության և պատմության մասին։ Դրանք են «Պրակտիկ բանականության քննադատություն» (1788), «Բարոյականության մետաֆիզիկա» (1797),որը առնչվում է բարոյագիտության հետ և «Դատողության քննադատություն» (1790) որը գեղագիտությանն ու տելեոլոգիային։