From Wikipedia, the free encyclopedia
Իմմանուել Վալլերշտայնը (սեպտեմբերի 28, 1930[1][2], Նյու Յորք, Նյու Յորք - օգոստոսի 31, 2019[3], Բրենֆորդ), ամերիկյան սոցիոլոգ է, աշխարհ-համակարգային տեսության հիմնադիրը։ Ծնվել է Նյու Յորքում, Լեհական հրեաների ընտանիքում[11]։
Իմմանուել Վալլերշտայն անգլ.՝ Immanuel Wallerstein | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1930[1][2] Նյու Յորք, Նյու Յորք |
Մահացել է | օգոստոսի 31, 2019[3] (88 տարեկան) Բրենֆորդ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ, աշխարհաքաղաքագետ, տնտեսության պատմաբան, պատմաբան, քաղաքագետ, գրող, սոցիոլոգ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Բինգհեմթոնի համալսարան |
Գործունեության ոլորտ | հասարակագիտություն[4], historical sociology?[4], Համաշխարհային տնտեսություն[4], Տնտեսագիտության պատմություն[4] և աֆրիկյան ուսումնասիրություններ[4] |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] և անգլերեն[5][4][6] |
Գիտական ղեկավար | Robert Staughton Lynd? |
Եղել է գիտական ղեկավար | Գեորգի Դերլուգյան[7], Beverly J. Silver?, Michael Hechter?[8] և John R. Logan?[9] |
Պարգևներ | |
Կայք | iwallerstein.com(անգլ.) |
Immanuel Wallerstein Վիքիպահեստում |
Կրթությունը ստացել է Կոլումբիայի Համալսարանում, մասնավորապես 1951 թվականին ստացել է բակալավրի, 1954 թվականին՝ մագիստրոսի, իսկ 1959 թվականին՝ դոկտորական կոչում[12]։ Մինչ 1971 թվականը դասավանդել է նույն՝ Կոլումբիայի Համալսարանում, իսկ 1971 թվականին դարձել է ՄաքԳիլի Համալսարանի սոցոիլոգիայի պորֆեսոր։ 1976-1999 թվականներին հանդիսացել է Բինգհամթոն Համալսարանի սոցիոլոգիայի պատվավոր պորֆեսոր։ 1990-ականներին Վալլերշտայնը գլխավորել է Սոցիալական Գիտությունների Վերակառուցման Գյուլբենկյան Հանձնաժողովը։ 2000 թվականին միացել է Եյլի համալսարանի սոցիոլոգիայի բաժնին որպես ավագ գիտահետազոտող[12][13]։
Վալլերշտայնը հատկապես նշանավորվում է իր աշխար-համակարգերի և կենտրոն-ծայրամաս տեսությունով, կապիտալիզմի իր քննադատությամբ։ Նրա աշխատությունները և տեսությունները նշանակալի դեր են ունեցել նորագույն ժամանակների պատմության, մասնավորապես՝ կապիտալիզմի և գաղութարարության (կոլոնիալիզմ) պատմության վերաիմաստավորման համար[12]։
Վալլերշտայնի աշխար-համակարգերը վերաբերվում է գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում աշխատանքի միջշրջանային և միջազգային բաժանմանը, ըստ որի աշխարհը բաժանված է այպես կոչված միջուկային երկրների, կիսածայրամասային երկրների և ծայրամասային երկրների։ Միջուկային երկրները, մասնավորապես Արևմուտքի զարգացած երկրները և Ավստրալիան կենտրանացած են կապիտալ-ինտենսիվ արտադրության վրա, իսկ մնացած աշխարհը կենտրոնացած է ցածր որակավորում պահանջող, էքստենսիվ արտադրության ճյուղերի և բնական ռեսուրսների շահագործման վրա[12]։
Վալլերշտայնի ամենակարևոր ներդրումներից մեկը իր վերլուծություններում՝ որպես վերլուծական միավոր ազգային պետությունների փոխարեն համաշխարհային համակարգի շեշտադրումն է, մոտեցում, որը կարևոր ուղեցույց հանդիսացավ մյուսների համար։ Հետևելով Ֆեռնան Բրոդելի գաղափարներին, Վալլերշտայնը համարում էր որ համաշխարհային համակարգում փոխկապակցվածությունների աստիճանական խորացումը համաշխարհային համակարգը վերածել է ավելի լուրջ վերլուծական միավորի քան առանձին հասարակությունները[14]։
Վալլերշտայնի գրչին է պատկանում Աբդուլլահ Օջալանի կողմից հեղինակած «Դեպի Բանակցություններ Ճանապարհային Քարտեզ» գրքի նախաբանը[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.