Իմպերիա (գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
Իմպերիա (իտալ.՝ Provincia di Imperia, լիգ.՝ Provinsa de Imperia, օքս.՝ Província d'Impèria), Իտալիայի գավառ Լիգուրիա մարզում։ Տեղակայված է Լիգուրյան ծովի ափին, արևմուտքից սահմանակից է Ֆրանսիային, իսկ արևելքից և հյուսիսից սահմանակից է Սավոնա և Կուենո գավառներին։ Գավառի կենտրոնը, Իմպերիա քաղաքը, տեղակայված է Թուրին քաղաքից՝ 203 կմ հարավ և Ջենովա քաղաքից՝ 117 կմ արևմուտք։ Գավառի ոչ պաշտոնական անվանումն է լիգ.՝ Riviera dei Fiori «Ծաղկյա Ռիվերա»՝ մատնանշելով մշակութային և տնտեսական միասնությունը ֆրանսիական Ռիվիերայի հետ, ինչպես նաև զարգացած ծաղկաբուծությունը Սան Ռեմոյի և Վենտիմիլիայի կենտրոնների հետ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իմպերիա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գավառ, Երկիր ...
Փակել