Իմրե Կալման
հունգարացի կոմպոզիտոր / From Wikipedia, the free encyclopedia
Իմրե Էմմերիխ Կալման (հունգ.՝ Kálmán Imre, գերմ.՝ Emmerich Kalman, հոկտեմբերի 24, 1882(1882-10-24)[1][2][3][…], Շիոֆոկ, Սոմոգի, Հունգարիա[4] - հոկտեմբերի 30, 1953(1953-10-30)[1][2][3][…], Փարիզ[4]), հունգարացի կոմպոզիտոր, «Վիեննական օպերետի» դասական։
Իմրե Կալման | |
---|---|
Բնօրինակ անուն | հունգ.՝ Kálmán Imre |
Ի ծնե անուն | հունգ.՝ Kopstein Imre |
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1882(1882-10-24)[1][2][3][…] Շիոֆոկ, Սոմոգի, Հունգարիա[4] |
Երկիր | Հունգարիա, Ավստրիա և ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1953(1953-10-30)[1][2][3][…] (71 տարեկան) Փարիզ[4] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | օպերետ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Կրթություն | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Vera Kálmán? |
Պարգևներ | |
Emmerich Kálmán Վիքիպահեստում |
Սովորել է Բուդապեշտի երաժշտության ակադեմիայում։ Գրել է 20 օպերետ՝ «Չարդաշի թագուհին» («Սիլվա», 1915), «Բայադերա» (1921), «Կոմսուհի Մարիցա» (1924), «Կրկեսի իշխանուհին» (1926), «Մոնմարտրի մանուշակը» (1930) և այլն։ Մի շարք ստեղծագործություններում Իմրե Կալմանը չի խուսափել սալոնային մակերեսայնությունից։ Լավագույն օպերետներն առանձնանում են սյուժետային իրադրության, երաժշտական դրամատիզմի զարգացման սրությամբ, բուֆոնադայի և քնարականի զուգորդումով։
Կալմանը հրաժարվել է «վիեննական օպերետի» կանոններից ու կաղապարից, երկերում օգտագործել հունգարական երաժշտական բանահյուսության տարրեր, ձգտել ժանրի դեմոկրատացման։ 1938 թվականին վտարանդվել է Շվեյցարիա, 1940 թվականից՝ ապրել ԱՄՆ-ում։ Իմրե Կալմանի «Սիլվա», «Բայադերա», «Մարիցա», «Կրկեսի իշխանուհին», «Մոնմարտրի մանուշակը» և այլ օպերետներ բեմադրվել են Երևանում։