From Wikipedia, the free encyclopedia
Ինգվար Էվեն Ամբյորնսեն Հեֆս (նորվ.՝ Ingvar Even Ambjørnsen-Haefs, մայիսի 20, 1956[1][2][3][…], Տյոնսբերգ, Վեստֆոլ, Նորվեգիա[3]), նորվեգացի գրող։ Սկսած 1985 թվականից ապրում և ստեղծագործում է գերմանական Համբուրգ քաղաքում։ Այստեղ հաստատվել է կնոջ՝ Գաբրիելե Հեֆսի հետ, որը մասնագիտությամբ թարգմանիչ է։
Ինգվար Ամբյորնսեն | |
---|---|
Ծննդյան անուն | բուկմոլ՝ Ingvar Even Ambjørnsen |
Ծնվել է | մայիսի 20, 1956[1][2][3][…] (68 տարեկան) |
Ծննդավայր | Տյոնսբերգ, Վեստֆոլ, Նորվեգիա[3] |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Thor Heyerdahl Upper Secondary School? |
Պարգևներ | |
Ամուսին | Gabriele Haefs?[5] |
Ingvar Ambjørnsen Վիքիպահեստում |
Ինգվար Ամբյորնսենը ծնվել է 1956 թվականի մայիսի 20-ին նորվեգական Տյոնսբերգ քաղաքում և մեծացել Լարվիկում։ Ինգվարի առաջին վեպն իրենից ներկայացնում է կիսակենսագրական մի ստեղծագործություն, որը կոչվում է «23-րդ շարք»։ Այս գրքում ներկայացված է նորվեգական քաղաքական կյանքի մասին. գրողը քննադատում և ծաղրում է քաղաքականության և հգեկան խանգարումով հիվանդի հետ անառողջ կապը։ Իր հաջորդ վեպերում նույնպես Էվեն Ամբյորսենը պաշտպանել է անտեսված ու լքված մարդկանց. դրա վառ վկայությունը աղմուկ հանած «Սպիտակ նեգրերը» (Hvite Niggere, 1986) սկանդալային վեպն է։
Ռուսաստանում Ինգվար Ամբյորնսենը հայտնի դարձավ հատկապես «Սամսոն և Ռոբերտո եռագրության շնորհիվ, որը պատմվածքների շարք էր երեխաների մասին։ Գրքերում նկարազարդել է Նիկոլայ Վորոնցովը։
Արևմտյան տարածաշրջանում Ինգվար Ամբյորնսենը հայտնի է հատկապես իր քառահատորյակի շնորհիվ։ Այդ քառահատորյակը կոչվում է «Էլլինգ» և պարունակում է հետևյալ վեպերը՝
«Արյունակից եղբայրներ» վեպի մոտիվներով 2001 թվականին նկարահանվել է «Էլլինգ» ֆիլմը։ Այն նույն թվականին առաջադրվել է «Օսկար»-ի որպես «լավագույն արտասահմանյան ֆիլմ»։
Ինգվար Ամբյորնսենը գրել է նաև մեծ տարիքի երեխաների համար։ Օրինակ՝ «Պելեն և Պրոֆենը» («en:Pelle og Proffen») գրքերի շարքը։ Սա երկու պատանին-դետեկտիվների մասին է, ովքեր հետամուտ են լինում բացահայտելու զանազան հանցագործություններ, որոնք հատկապես կապված են թմրանյութերի, շրջակա միջավայրի աղտոտման և ազգայնամոլության հարցերի հետ։ Ներքոհիշյալ գրքերի սյուժեները նույնպես բարեհաջող կերպով էկրաններ են բարձրացվել։ Դրանք են՝ «Մահը Осло-S-ում» (Døden på Oslo S), «Թունավոր սուտ» (Giftige Løgner), «Կապույտ գայլեր» (De Blå Ulvene):
2005 թվականին լույս տեսավ նրա «Սպանություն Բարկվիկում» (Drapene i Barkvik) գիրքը, որի գլխավոր հերոսը պատանի Ֆիլիպ Մոբերգն է. վերջինս փորձում է բացահայտել նորվեգական գյուղերից մեկում կացինով կատարված սպանությունը։
Ինգվար Ամբյորնսենը Բրագի մրցանակի դափնեկիր է։ Շատ պարգևներ է ստացել նաև ՌԴ կողմի (1, 2, 3 Արխիվացված 2013-10-22 Wayback Machine(նորվ.) 4(նորվ.))
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.