From Wikipedia, the free encyclopedia
Ինգրիդ Բերգման (շվեդ.՝ Ingrid Bergman, օգոստոսի 29, 1915[1][2][3][…], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4] - օգոստոսի 29, 1982[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի շվեդ հայտնի դերասանուհի, խաղացել է ամերիկյան և եվրոպական ֆիլմերում, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր։
Ինգրիդ Բերգման շվեդ.՝ Ingrid Bergman | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1915[1][2][3][…] |
Ծննդավայր | Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4] |
Մահացել է | օգոստոսի 29, 1982[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[5][6][7][…] |
Կրթություն | Dramatens elevskola? և Palmgrenska samskolan? |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Յուստուս Բերգման |
Ամուսին(ներ) | Ռոբերտո Ռոսսելինի և Lars Schmidt? |
Համատեղ ապրող(ներ) | John Van Eyssen? |
Երեխա(ներ) | Պիյա Լինդստրյոմ, Isotta Ingrid Rossellini? և Իզաբելլա Ռոսսելլինի |
Պարգևներ և մրցանակներ | |
ingridbergman.com | |
Ինգրիդ Բերգմանը ծնվել է 1915 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Նա մանուկ հասակից մեծացել է առանց ծնողների։ 3 տարեկանում մահացել է մայրը, իսկ 13 տարեկանում հայրը՝ Յուստուս Սեմուել Բերգմանը, ով մասնագիտությամբ դերասան և լուսանկարիչ էր։ Նրան խնամքի տակ է վերցնում իր հորեղբայր՝ Օտտո Բերգմանը, ով ուներ 5 երեխա։
Արդեն 17 տարեկանում Ինգրիդ Բերգմանին աշխատանքի են վերցնում Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում[11]։ Բերգմանը թատրոնում երկար չի մնում և տեղափոխվում է կինեմատոգրաֆ։ Կինոյում նա խաղում է նկարահանվելով էպիզոդիկ դերերում։ Առաջին քիչ թե շատ մեծ դերը կինոյում 1934 թ. «Կոմսը Մունկբրուից» ֆիլմն էր։ Շվեդական մոտ մեկ տասնյակ ֆիլմերում խաղալուց հետո պրոդյուսեր Դևիդ Սելեզնիկը նրան հրավիրում է Հոլիվուդ խաղալու «Ինտերմեցցո» ֆիլմում։ ԱՄՆ-ում նա անցնում է դերասանական վարպետության դասեր Միխայիլ Չեխովի դպրոցում։
1942 թվականին Բերգմանը նկարահանվում է իր թերևս ամենանշանավոր ֆիլմում «Կասաբլանկայում», ուր իր խաղընկերն էր Համֆրի Բոգարտը։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունենում, իսկ Բերգմանը դառնում է հոլիվուդյան առաջին մեծության աստղ։ Նրա հաջորդ աշխատանքները կինոյում նույնպես շատ հաջողակ էին՝ «Դոկտոր Ջեքիլը և Միստր Հայդը», «Ու՞մ մահն է գուժում զանգը», «Գազային լույս» և այլն։
1949 թվականին նա հեռանում է Հոլիվուդից, բաժանվում առաջին ամուսնուց՝ Փեթեր Արոն Լինդստրեմից և ամուսնանում իտալացի նշանավոր ռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինիի հետ։ 1950 թվականից մինչև 1964 թվականը Իտալիայում, ամուսնու՝ ռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինիի ղեկավարությամբ նկարահանվում է «Ստրոմբոլի» (1950), «Եվրոպա-51» (1952), «Ճանապարհորդություն Իտալիայում (1954) և այլ ֆիլմերում։ Դերասանական մենաշնորհը չսահմանափակելով մի երկրի կինոարվեստում, նա ամենուր արժանանում է մեծ հաջողության, աշխատակցում է համաշխարհային ճանաչման արժանացած այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժան Ռենուարը, Սիդնեյ Լյումենը, Անատոլ Լիտվակը, Ջորջ Կյուքորը և ուրիշներ։ Կանացի լավագույն դերակատարման համար Բերգմանը եռակի արժանացել է ամերիկյան կինոարվեստի և գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակին։ Այդ տարիներին նա նկարահանվում է Ռոսսելինիի ֆիլմերում, միաժամանակ նաև խաղալով թատրոնում։ 1974 թվականին Բերգմանը վերադառնում է Շվեդիա։ Իրեն արված առաջարկություններին՝ մասնակցելու սարսափ ֆիլմերում, Բերգմանը պատասխանել է.- «Ավելի լավ է հին ժապավեններս դիտեմ հեռուստատեսությամբ, քան թե նկարահանվեմ այնպիսի կինոժապավեններում, որոնք վնասելու են իմ և աշխարհի միլիոնավոր երեխաներին։ Արդյոք անհեթեթություն է հավատալ, որ վերադառնալու են այն ժամանակները, երբ իշխում էին գեղեցիկ, մաքուր և իսկական բարձրարվեստ կինոնկարները[12]։
Ռոսսելինիից նա ունենում է 3 երեխա, նրա երեխաներից Իզաբելլա Ռոսսինին նույնպես դառնում է դերասանուհի։ 1957 թվականին նա բաժանվում է ամուսնուց։ 1973 թվականին նա դառնում է Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ[13]։
1973 թվականին նրա մոտ հայտնաբերում են կրծքի քաղցկեղ, 1982 թվականի օգոստոսի 29-ին՝ իր ծննդյան օրը, նա մահանում է այդ հիվանդությունից։
Խաղացել է մոտ 50 ֆիլմում, դրանցից առավել հայտնիներից են՝
տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | խաղընկերներ | ռեժիսոր |
---|---|---|---|---|
1936 | «Ինտերմեցցո» | Intermezzo | Լեսլի Հովարդ | Գրեգորի Ռատոֆ |
1941 | «Դոկտոր Ջեքիլը և Միստր Հայդը» | Dr. Jekyll and Mr. Hyde | Սփենսեր Թրեյսի Լանա Թըրներ | Վիկտոր Ֆլեմինգ |
1942 | «Կասաբլանկա» | Casablanca | Համֆրի Բոգարտ Կլոդ Ռեյնս | Մայքլ Քերթիս |
1943 | «Ո՞ւմ մահն է գուժում զանգը» | For Whom the Bell Tolls | Գերի Կուպեր Ակիմ Թամիրով Վլադիմիր Սոկոլով | Սեմ Վուդ |
1944 | «Գազային լույս» | Gaslight | Շառլ Բուայե Ջոզեֆ Քոթթեն | Ջորջ Կյուկոր |
1945 | «Կախարդվածը» | Spellbound | Գրեգորի Պեք | Ալֆրեդ Հիչքոք |
1946 | «Վատ համբավ» | Notorious | Քերի Գրանտ Կլոդ Ռեյնս | Ալֆրեդ Հիչքոք |
1948 | «Փառքի կամար» | Arch of Triumph | Շառլ Բուայե Չառլզ Լոուտոն | Լյուիս Մայլսթոուն |
1948 | «Ժաննա դ'Արկ» | Joan of Arc | Ուորդ Բոնդ Խոսե Ֆերրեր | Վիկտոր Ֆլեմինգ |
1949 | «Այծեղջյուրի նշանի տակ» | Under Capricorn | Ջոզեֆ Քոթթեն | Ալֆրեդ Հիչքոք |
1956 | «Անաստասիա» | Joan of Arc | Յուլ Բրիններ Ակիմ Թամիրով Հելեն Հայս | Անատոլ Լիտվակ |
1969 | «Կակտուսի ծաղիկը» | Cactus Flower | Ուոլտեր Մատաու Գոլդի Հոուն | Ջին Սաքս |
1974 | «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» | Murder On The Orient Express | Ալբերտ Ֆիննի Շոն Քոնների Մարտին Բոլսամ Էնթոնի Պերկինս Ռիչարդ Ուիդմարկ Լորեն Բեքոլ Վանեսա Ռեդգրեյվ | Սիդնի Լյումետ |
1978 | «Աշնանային սոնատ» | Autumn Sonata / Höstsonaten | Լիվ Ուլման | Ինգմար Բերգման |
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է։ Ընդհանուր թվով խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, 3 անգամ ստացել է Օսկար, որոնցից 2-ը հեղինակավոր Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում (ներկայացված է եղել 7 անգամ), 4 անգամ Ոսկե Գլոբուս (ներկայացված է եղել նույնպես 7 անգամ), նաև Էմմի, Սեզար, BAFTA և այլ կինոմրցանակների դափնեկիր է։
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը[14]։ Ինգրիդ Բերգմանի պատվին է կոչվում վարդի մի տեսակ[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.