քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ինդիում (լատին․՝ Indium), քիմիական տարր է, որի նշանն է In, պարբերական համակարգի 5-րդ պարբերության 3-րդ խմբի քիմիական տարր։ Կարգահամարը 49 է, ատոմական զանգվածը՝ 114,82, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 5s25p1: Պատկանում է փափուկ մետաղների խմբին։ Քիմիական հատկություններով նման է ալյումինին և գալիումին, արտաքին տեսքով՝ ցինկին։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Ինդիում/ Indium (In), In, 49 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 114,818(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Kr] 4d10 5s2 5p1 | ||||
Ատոմի շառավիղ | 166 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 144 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+3e) 81 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,78 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | −0,34 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | +1, +3 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 558,0 (5,78) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 429.32 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 2353 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 26,7[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 15,7 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | տետրագոնալ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3,252 c=4,946[3] | ||||
Դեբայի ջերմաստիճան | 129 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 81,8 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
49 | Ինդիում |
114,818 | |
4d105s25p1 |
Հայտնաբերել են գերմանացի գիտնականներ Ֆ. Ռայխը և Տ. Ռիխտերը (Theodore Richter), 1863 թվականին, ցինկի խաբուսահանքի սպեկտրային ուսումնասիրության ժամանակ[4][5]։
Անվանումը ստացել է շնորհիվ սպեկտրում եղած բնորոշ վառ-կապույա (ինդիգոյի գույնի) գծերի։
Իրիիումը սպիտակ-արծաթափայլ, փափուկ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 156,2 °C, եռմանը՝ 2075 °C, խտությունը՝ 7362 կգ/մ3։ Միացություններում եռարժեք է, հազվադեպ՝ միարժեք և երկարժեք։ Օդում, հոծ վիճակում կայուն է, բարձր ջերմաստիճաններում օքսիդանում է, իսկ 800 °C-ից բարձր այրվում է կապտամանուշակագույն բոցով՝ առաջացնելով Iո2O3 օքսիդը։
Գոլորշիացման ճնշումը (մմ սնդիկի սյուն).
Տեսակարար ջերմնունակություն՝ (0-150 °C). 0,238 Ջ/գ·K
Կադմիումի համաձուլվածքը ունի կանաչադեղնավում գունավորում։ Հայտնի է «կանաչ ոսկի»՝ 75 % ոսկի 20 % արծաթ և 5 % ինիդիում[6]։
Իրիդիումը և նրա միացությունները (օրինակ, նիտրիդը՝ InN, ֆոսֆիդը՝ InP և այլն) կիրառվում են կիսահաղորդչային տեխնիկայում, հակակոռոզային ծածկույթների պատրաստման համար, դյուրահալ համաձուլվածքների արտադրությունում, ատամնաբուժության մեջ, ինչպես նաև միջուկային ֆիզիկայում (նրբաթիթեղների ձեով) նեյտրոնների և դրանց էներգիայի քանակությունը որոշելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.