Ինկրուայաբլներ և մերվեյոզներ
From Wikipedia, the free encyclopedia
Ինկրուայաբլներ և մերվեյոզներ (ֆր.՝ les Incroyables et Merveilleuses՝ [ɛ̃kʁwajabl], [mɛʁvɛjøz]), Դիրեկտորիայի (1795—1799) ժամանակաշրջանի Ֆրանսիայի «ոսկե երիտասարդության» ոգով միապետական պճնամոլների անվանում, որոնք աչքի էին ընկնում արտառոց հագուստով և խոսելու եղանակով[1]։ Լինելով արքայական տեռորի շարունակությունը՝ նրանք նոր ռեժիմն ընդունեցին շքեղության, անկումայնության և անմտության պոռթկումով։ Այս դասի ներկայացուցիչներից շատերը գործող իշխանության դեմքեր էին, և այս խումբը մեծ ազդեցություն ուներ քաղաքականության, նորաձևության և այդ շրջանի արվեստի վրա։ Նրանք ծագում են մյուսկադիններից, որոնք 1793 թվականի Փարիզում հակայակոբինյան փողոցային խմբերի պճնամոլներ էին, քաղաքականապես ակտիվ էին այդ երկու տարիների ընթացքում։ Տերմինները հաճախ փոխարինում են իրար, թեպետ մյուսկադինները ունեին ավելի ցածր սոցիալական ծագում՝ հետագայում ձևավորելով միջին խավը։