Հռոմի պապ From Wikipedia, the free encyclopedia
Իննոկենտիոս I (4-րդ դար, Ալբանո-Լացիլե, Հռոմեական կայսրություն - մարտի 12, 417[1], Հռոմ, Հռոմեական կայսրություն)՝ Հռոմի Պապ 401 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 417 թվականի մարտի 12-ը[2]:
Իննոկենտիոս I լատին․՝ Innocentius PP. I | ||
| ||
---|---|---|
401 թվականի դեկտեմբերի 22 — 417 թվականի մարտի 12 | ||
Եկեղեցի՝ | Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի | |
Նախորդող՝ | Անաստաս I | |
Հաջորդող | Զոսիմոս | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա | |
Ծնունդ | 4-րդ դար Ալբանո-Լացիալե | |
Մահ | մարտի 12, 417[1] Հռոմ, Հռոմեական կայսրություն | |
Թաղված է | Stiftskirche St. Anastasius und St. Innocentius | |
Հայր | Անաստաս I (Հռոմի պապ) |
Ըստ Liber Pontificalis-ի տվյալների՝ Իննոկենտիոսը ծնունդով Հռոմի մոտակայքում գտնվող Ալբանոյից էր՝ Իննոկենտիոս անունով մեկի որդին, սակայն ըստ նրա ժամանակակից Հիերոնիմոս Ստրիդոնացու՝ նա եղել է նախորդ պապ Անաստատ I-ի որդին (եթե այդպես է, ապա սա այն եզակի դեպքն է, երբ որդին փոխարինել է հորը Սուրբ աթոռի վրա)։
Իննոկենտիոս I-ը ձգտել է ամրապնդել Հռոմի եպիսկոպոսի դիրքը և Սուրբ աթոռի հեղինակությունը Արևմտյան Հռոմեական կայսրությունում։ Նա ակտիվորեն դրսևորել իրեն որպես եկեղեցիական բոլոր վեճերի կարգավորման համար վերջնական ատյան։ Այսպես, 412 թվականին նա հովանավորչական նամակ է գրել Թեսալոնիկի արքեպիսկոպոս Ռուֆին, 404 թվականին՝ Ռուանի եպիսկոպոս Վիկտրիցիոսին։ Նմանատիպ նամակներ նա ուղարկել է նաև Թուլուզի եպիսկոպոս Էքզուպերիին, Մակեդոնիայի եպիսկոպոսներին, Նոչերայի և Բրիտանիայի եպիսկոպոսներին[3]։ Պաշտպանել է Հովհան Ոսկեբերանին Թեոֆիլ Ալեքսանդրացու և Արկադիոս կայսեր հետ ունեցած հակամարտության ժամանակ։ Աջակցել է Ավրելիոս Օգոստինոսին՝ ընդդեմ դոնատիստների և պելագիոնիզմի։ Պահպանվել են Իննոկենտիոս I-ի նամակները։ Նա նամակագրություն է ունեցել Հիերոնիմոս Երանելու, Հովհան Ոսկեբերանի և Երուսաղեմի եպիսկոպոս Հովհաննեսի հետ[4]։
Ալարիկի կողմից Հռոմի գրավման Ժամանակ կայսր Հոնորիոսի հետ մեկնել է Ռավեննա։ Ըստ Սոզոմենի՝ նա հանդես է եկել որպես խաղաղարար՝ Հոնորիոսի և Ալարիկի միջև[5]։ Գոթերի կողմից Հռոմը կողոպտելուց հետո այստեղ կանգուն մնացին միայն եկեղեցական շենքերը։
Պատմիչ Զոսիմոսը իր "Նոր պատմության" (լատին․՝ Historia NovaHistoria Nova) մեջ կարծիք է հայտնում, որ Ալարիկի կողմից Հռոմի թալանի ժամանակ Իննոկենտիոսը պատրաստ է եղել ժամանակավորապես թույլատրելու հեթանոսությունը։ Սակայն Զոսիմոսը նաև ենթադրել է, որ հեթանոսներին արված այդ զիջումները այդքան էլ պահանջված չէին, քանի որ, ըստ նրա, Հռոմն այդ ժամանակ արդեն հաջողությամբ քրիստոնեացված էր։
Իննոկենտիոս I-ը մահացել է 417 թվականի մարտի 12-ին, թաղվել է Պորտուենյան ճանապարհի վրա գտնվող Պոնցիանի գերեզմանատանը։ Նրա հիշատակը նշվում է մարտի 12-ին, թեև XIII-XX դարերում այն նշվել է հուլիսի 28-ին[6]։ Նրան հաջորդել է Զոսիմոսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.