Ինտերիերի դիզայն
From Wikipedia, the free encyclopedia
Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության մեջ ապահովել հարմարավետությունը և էսթետիկ հաճելի փոխազդեցություն մարդկանց հետ տվյալ միջավայրում։ Ինտերիերային դիզայնը ներառում է գեղարվեստական և նորարական դիզայն։ Դիզայները կատարում է հարմարողական աշխատանքներ տեղանքում, խոշոր տարածքներում բարելավելով կողմնորոշում, մշակում է մասնագիտացված տարածքների ձևավորումը (օրինակ՝ ձայնագրման ստուդիա, կինոմոնտաժի, նկարների, ջրաշխարի) համաձայն հաճախորդների ցանկության։ Դիզայները ղեկավարում է ինտերիերի ամբողջ ընթացքը, սկսած տարածքի պլանավորումից, լուսավորումից, օդափոխության համակարգերից, ակուստիկայից, պատերի ձևավորումից մինչև կահույք և կողմնորոշման նշանների տեղադրում։