From Wikipedia, the free encyclopedia
Ինքնավստահություն, անձնային հատկություն, որի հիմքը անձի կողմից սեփական հմտությունների և ընդունակությունների դրական գնահատումն է, որը բավարար է նրա համար կարևոր նպատակների իրականացման և պահանջմունքների բավարարման համար։ Ինքնավստահությունը՝ որպես ադեկվատ վարքագծի հիմք, պետք է տարբերակել անձնավստահությունից, որի դեպքում անձը վստահ է իր մեջ բացասական հատկանիշների բացակայության հարցում։
Ինքնավստահության ձևավորման համար հիմք է ծառայում բավարար վարքագծային ռեպերտուարը, սոցիալական խնդիրների լուծման դրական փորձը և սեփական նպատակներին հաջողությամբ հասնելը (պահանջմունքների բավարարումը)։ Ինքնավստահություն ձևավորելու համար կարևոր է ոչ այնքան կյանքի օբյեկտիվ հաջողությունը, սոցիալական կարգավիճակը, փողը և այլն, որքան սեփական գործողությունների արդյունքների սուբյեկտիվ դրական գնահատականը և կարևոր մարդկանց գնահատականները։ Սեփական հմտությունների և ընդունակությունների առկայության, «որակի» և արդյունավետության դրական գնահատականը հանգեցնում է սոցիալական քաջության, որն իր հերթին պայմաններ է ստեղծում խնդիրները լուծելու, նոր նպատակներ սահմանելու և դրանց իրագործման ժամանակ նախաձեռնողականություն դրսևորելու համար։
Ընդհանուր ինքնավստահությունը սեփական հմտությունների և ընդունակությունների դրական գնահատականն է և շատ մոտ է Ալբերտ Բանդուրայի ընդհանուր ինքնարդյունավետության հայեցակարգին։
Սոցիալական խիզախությունը հակադրվում է սոցիալական վախերին և արտահայտվում ցանկացած, այդ թվում՝ նոր, սոցիալական շփումներին ուղեկցող դրական հուզական ֆոնով։ Հարաբերություններում նախաձեռնությունը նման շփումների պատրաստ լինելն է։
Ն. Ի. Կոզլովի կարծիքով ինքնավստահությունը ներառում է երեք հիմնական բաղադրիչ[1].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.