Ինքնիշխան պետություն
From Wikipedia, the free encyclopedia
Ինքնիշխան պետություն, պետություն, որն ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն, ունի մշտական բնակչություն, կառավարություն, կախվածություն չունի այլ երկրներից, ընդունակ է և լիազորված մտնել միջազգային հարաբերությունների մեջ մյուս ինքնիշխան պետությունների հետ[1][2]։ Ինքնիշխան պետության կառավարությունն ունի սեփականության իրավունք պետության ողջ ունեցվածքի վրա[3]։
Երբեմն, ինքնիշխանությունը ընկալվում է որպես մի պետություն, որը կախված չէ որևէ այլ պետությունից կամ միավորված պետություններից, թեև վերացական առումով ինքնիշխան պետություն կարող է գոյություն ունենալ առանց այլ ինքնիշխան պետությունների կողմից ճանաչվելու։ Աշխարհում կան չճանաչված պետություններ, որոնք հաճախ դժվարություններ են ունենում իրականացնել լիազորությունների ամբողջ շրջանակը պայմանագրերի կնքնման ինչպես նաև այլ ինքնիշխան պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում։