Ինֆորմացիայի տեսություն
կիրառական մաթեմատիկայի բաժին, որն ուսումնասիրում է ինֆորմացիայի քանակի չափումը եւ, նրա հատկությունները։ / From Wikipedia, the free encyclopedia
Ինֆորմացիայի տեսություն, ինֆորմատիկայի, ռադիոտեխնիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժին, որն ուսումնասիրում է ինֆորմացիայի քանակի չափումը, նրա հատկությունները, և որը սահմանում է տվյալների փոխանցման սահմանային հարաբերակցությունը։ Ինչպես և ցանկացած մաթեմատիկական տեսություն, այս տեսությունը օգտագործում է մաթեմատիկական մոդելները, այլ ոչ թե ֆիզիկական օբեկտները (կապի գծեր և աղբյուրներ)։ Գլխավորապես օգտագործում է մաթեմատիկական վիճակագրության և հավանականությունների տեսության մաթեմատիկական ապարատները։
Ինֆորմացիայի տեսության հիմնական բաժիններն են աղբյուրի կոդավորումը (ինֆորմացիայի սեղմում) և կապուղային կոդավորումը (խանգարակայուն)։ Ինֆորմացիայի տեսությունը սերտ կապված է ինֆորմացիոն էնտրոպիայի, հեռախաղորդակցության համակարգերի, ծածկագրման և այլ նմանատիպ բնագավառների հետ։