Իշտար
From Wikipedia, the free encyclopedia
Իշտար[1], նաև Էշտար, 'Աշտար (աքքադերեն՝ dIštar, նաև dEštar, d'Aštar; լոգոգրաֆիկա՝ dINANNA, d15), բաբելա-ասորեստանյան սիրո և պտղաբերության աստվածուհին, կենտրոնական կանացի աստվածությունն աքքադական դիցարանում։ Համապատասխանել է շումերական Ինաննա դիցուհուն[1]։ Մարմնավորել է Վեներա մոլորակը։ Իշտարին վերագրվել են նաև պետական իշխանության և պատերազմի հովանավորուհու հատկանիշներ։ Պատկերվել է կնոջ կերպարանքով՝ ցուլի մեջքին կանգնած, ձեռքերում նետ ու աղեղ բռնած։ Հնագույն առասպելներում ներկայացվել է որպես իր սիրած այրերին կործանող, արյունարբու և հեշտաբարո աստվածուհի, իսկ հետագայում՝ Թամմուզ աստծո հավատարիմ կին։
Արագ փաստեր Իշտար, Տեսակ ...
Իշտար | |
---|---|
Տեսակ | աստվածուհի, պտղաբերության աստված և պատերազմի աստված |
Դիցաբանություն | Շումերական կրոն |
Սեռ | իգական |
Անվանված է | Inanna? |
Երևի համընկնում է | Աստարտե, Šauška? և Inanna? |
Հայր | Սին |
Եղբայր | Էրեշկիգալ, Շամաշ |
Քույր/Եղբայր | Ereshkigal? և Shamash? |
Ամուսին | Թամուզ (Դու'ուզու) կամ Անու կամ Աշուր |
Կապված իրադարձություններ | Գիլգամեշի սխրանքներ |
Ishtar Վիքիպահեստում |
Փակել
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշտար (այլ կիրառումներ)