Իռլանդական վիսկի
From Wikipedia, the free encyclopedia
Իռլանդական վիսկի (իռլանդերեն՝ uisce beathadh, վիսկի՝ արտադրված Իռլանդիայում։Իռլանդական վիսկին Եվրոպայի ամենահին ոգելից խմիչքներից է։ Առաջին անգամ նրա մասին հիշատակվում է XII դարի կեսերին։ Իռլանդական վիսկիի տեսակների մեծ մասը եռակի է թորված՝ ի տարբերություն Շոտլանդիայի, որտեղ այս մեթոդը հազվադեպ է օգտագործվում։
Իռլանդական վիսկի պատրաստելու համար օգտագործվող ածիկի չորացման ժամանակ հազվադեպ է օգտագործվում տորֆ, այդ իսկ պատճառով շոտլանդական վիսկիին բնորոշ ծխի համը շատ հազվադեպ է իռլանդական վիսկիում։