Իսահակ Շվարց
ռուս և խորհրդային կոմպոզիտոր / From Wikipedia, the free encyclopedia
Իսահակ Իոսիֆովիչ Շվարց (ռուս.՝ Исаа́к Ио́сифович Шварц, մայիսի 13, 1923(1923-05-13)[1][2][3], Ռոմնի, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2009(2009-12-27)[4][1][2][…], Սիվերսկի, Գատչինսկի շրջան, Լենինգրադի մարզ, Ռուսաստան), խորհրդային ռուս կոմպոզիտոր։ ՌԴ ժողովրդական արտիստ (1996), Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, «Նիկա» կինոմրցանակի եռակի դափնեկիր[5][6]։
Իսահակ Շվարց | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Исаак Шварц |
Ծնվել է | մայիսի 13, 1923(1923-05-13)[1][2][3] Ռոմնի, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 27, 2009(2009-12-27)[4][1][2][…] (86 տարեկան) Սիվերսկի, Գատչինսկի շրջան, Լենինգրադի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Isaac Schwartz Վիքիպահեստում |
Հեղինակել է երաժշտություն 35 ներկայացումների և 125 ֆիլմերի[7], ինչպես նաև սիմֆոնիկ ստեղծագործությունների, 2 բալետի, 2 կվարտետի, ջութակի կոնցերտի, կանտատի, ռոմանսների համար։ Հանրաճանաչություն է ձեռք բերել որպես կինոկոմպոզիտոր, ում ռոմանտիկ մելոդրամաներում հնչած մեղեդիները հանդիսատեսին հաճախ ավելի լավ էին հիշվում, քան հենց ֆիլմերը։ Շվարցին ավելի մեծ ճանաչում է բերել Սերգեյ Սոլովյովի և Վլադիմիր Մոտիլի ֆիլմերում հնչած երաժշտությունը։ Շվարցի ստեղծագործությունների գագաթնակետն էին «Անապատի սպիտակ արևը», «Կարամազով եղբայրներ», «Կայարանային հսկիչը», «Հարյուր օր մանկությունից հետո», «Դյութիչ երջանկության աստղը», «Դերսու Ուզալա», «Սպիտակ գիշերվա մեղեդիները», «Օրինական ամուսնություն» ֆիլմերի երաժշտությունները[8][9][10][11][12][13]։