From Wikipedia, the free encyclopedia
Իսլամական ճարտարապետություն, իրենից ներկայացնում է այնպիսի ճարտարապետական կառույցների ձևեր, որոնք կապված են իսլամի հետ։ Այն ընդգրկում է իսլամական աշխարհի պատմության և արդի շրջանի և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր արժեքները։ Վաղ շրջանի իսլամական ճարտարապետության վրա մեծ ազդեցություն են ունեցել հին հռոմեական, բյուզանդական, պարսկական, միջագետքյան և այլ այնպիսի շրջանների ճարտարապետական շունչը, որտեղ յոթից ութերորդ դարերում տարածված էր իսլամը[1][2]։ Արևելյան շրջանները կրում են չինական և հնդկական ճարտարապետության ազդեցությունը, քանի որ իսլամը տարածում է գտել նաև Հարավարևմտյան Ասիայում։ Ավելի ուշ կառույցների ճարտարապետության մեջ որոշակի գծեր զարգանում են, և արտաքին տեսքի մեջ ավելանում են իսլամական գեղագրությունն ու միմյանց միահյուսված զարդաքանդակները։ Հայտնագործվում են նոր ճարտարապետական էլեմենտներ, ինչպիսիք են գլանաձև մինարեթները, սրածայր կամարները։ Իսլամական ճարտարապետության հիմնական ձևերն են՝ մզկիթները, դամբարանները, պալատները, ամրությունները։ Այս չորս տարատեսակներից իսլամական ճարտարապետությունը ժառանգել է և օգտագործել այլ կառույցների ստեղծման համար, ինչպիսիք են՝ հասարակական բաղնիքները, շատրվանները և տների ճարտարապետական շինվածքները[3][4]։
Հոդվածում նշված կառույցները համարվում են համաշխարհային ժառանգության արժեքներ։ Նրանցից որոշները, ինչպես օրինակ Հալեպի բերդը, ենթարկվեցին հսկայական ավերածությունների հատկապես Սիրիական ճգնաժամի և Միջին Արևելքի բազմաթիվ պատերազմների ժամանակ[5]:
Ութից տասնմեկերորդ դարերում իսլամական ճարտարապետական ոճը կրել է երկու տարբեր ավանդույթների ազդեցությունը.
Հնագույն շրջանի կամ նախադասական շրջանի և իսլամական ճարտարապետության միջև կատարված փոփոխության համար օրինակ են ծառայել Հյուսիսային Սիրիայից, Բիլադ ալ-Շամից և Պաղեստինից հայտնաբերված հնագիտական գտածոները, որոնք պատկանում են Օմայանների և Աբբասյան խալիֆայության ժամանակաշրջանին։ Բիլադ ալ-Շամի շրջանում ուշ շրջանի կամ քրիստոնեական ճարտարապետական ավանդույթները հարմարեցվել են նախաիսլամական արաբական նվաճողների ժառանգությանը։ Իսլամական արվեստի և ճարտարապետության պատմության վերաբերյալ վերջին հետազոտությունները վերանայել են գաղութատիրական մի շարք գաղափարներ։ Մասնավորապես, հետևյալ հարցերը ներկայումս ենթակա են նորացված քննարկումների՝ վերջին բացահայտումների և մշակութային պատմության նոր հասկացությունների ֆոնին.այդ հարցերն են՝
Նախկինում կատարված ուսումնասիրությունների համեմատությամբ, նախնական գոյություն ունեցող ճարտարապետական ավանդույթների ձուլումը և վերափոխումը ուսումնասիրվում է գաղափարների, տեխնոլոգիաների և ոճերի, ինչպես նաև նկարիչների, ճարտարապետների և նյութերի փոխադարձ և ներմշակութային փոխանակման տեսանկյունից։ Արվեստի և ճարտարապետության բնագավառում իսլամի տարածումը դիտվում է որպես շարունակական վերափոխման գործընթաց, որը սկսվում է ուշ շրջանից։ Տարածքաշրջանում կատարված վաղ շրջանի հետազոտությունները կենտրոնանում են վաղ իսլամական ճարտարապետության վրա՝ այն համարելով անցյալից «կտրված» ժամանակաշրջան, որից էլ ակնհայտորեն բարձրացել է արվեստի աղավաղված և պակաս արտահայտիչ ձևը[9], ինչն էլ պատճառ է հանդիսացել նախադասական ճարտարապետական ոճի դեգեներացված իմիտացիայի[10]։
Իսլամական ճարտարապետության որոշ առանձնահատկություններ ժառանգվել են նախաիսլամական շրջանից, միչդեռ որոշները, ինչպիսիք են մինարեթները, երկկողմանի պահոցները, արաբեսկաները, իսլամական երկրաչափական նմուշները, լավ ընդգծված և բազմաշերտ կամարները, սոխուկանման գմբեթները, զարգացել են ավելի ուշ։
Պարտեզները և ջուրը դարեր շարունակ կարևոր տեղ են զբաղեցրել իսլամական մշակույթի մեջ և հաճախ համեմատվում են դրախտի հետ։ Այս համեմատության արմատները ձգվում են մինչև Աքեմենյան պետություն։ Իր «Օյկոնոմիկա» աշխատության մեջ Քսենոփոնը ներկայացնում է Սոկրատեսի պատմությունը կապված Սպարտայի գեներալ Լիսանդրի՝ Պարսկաստանի Կյուրոս Կրտսեր մոտ հյուրընկալվելու մասին, որը հույներին ցուցադրում է իր «Սարդիսի դրախտը»[11]։ Պարսկական դրախտը կամ Չարբախը բաղկացած է եղել ուղղանկյունաձև ոռոգվող տարածությունից, որոնք կապվել են վերամբարձ ուղիներով և պարտեզը բաժանել միմյանց հավասար չորս հատվածների։
Պարսկական պարտեզների առանձնահատկություններից մեկը չորս մասից բաղկացած պարտեզն է, որը կառուցված է առանցք ունեցող արահետներով, որոնք հատվում են պարտեզի կենտրոնում։ Այս խիստ կառուցվածքով երկրաչափական սխեման, որը կոչվում է Չահաղ Բաղը, դարձավ հզոր փոխաբերություն լանդշաֆտի կազմակերպման համար՝ համարվելով ինքնին քաղաքական տարածքի խորհրդանիշ[12]։
Հնագիտական պեղումների շնորհիվ Պասարգադ քաղաքի մոտ հայտնաբերվել է Աքեմենյան շրջանի չարբաղներ։ Դրանցից են՝ Չեհել Սոթուն (Սպահան), Ֆին այգի (Քաշան), որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության կազմում[7][13]։
Ավանդական իսլամական բակը՝ սեհանը (արաբ․՝ صحن), հանդիպում է աշխարհիկ և կրոնական կառույցներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.