Իսլամն ըստ երկրների
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Իսլամը համարվում է թվով երկրորդ կրոնը, այս կրոնին դավանում են մոտ 1,8 մլրդ մուսուլմաններ (այսինքն՝ երկրի բնակչության 24,1 %-ը)[1]։ Իսլամական ումման ընդգրկում է ավելի քան 120 երկիր[2], հիմնականում Արևմտյան, Կենտրոնական, Հարավային և Հարավարևելյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում, որոնցից 35-ում իսլամ դավանում են բնակչության մեծամասնությունը, իսկ 28 երկրներում համարվում է պետական կրոն՝ Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Մարոկկո, Քուվեյթ, Իրան, Իրաք, Պակիստան և այլն[3]։