From Wikipedia, the free encyclopedia
Իսկական մեղուներ[1] (լատին․՝ Apidae), թաղանթաթևավոր միջատների դասին պատկանող մեղուների ընտանիք։ Իր մեջ ներառում է մոտ 170 ցեղ և 5000 տեսակ[2]։ Apidae ընտանիքին են պատկանում մեղրատու մեղուն, իշամեղուն, իսկ նոր կարգաբանությամբ նաև ներառում է մեղուների նախկին Anthophoridae (Nomadinae և Xylocopinae) և Ctenoplectridae ընտանիքի բոլոր ցեղերը։
Իսկական մեղուներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թաղանթաթևեր (Hymenoptera) |
Ինֆրակարգ | Aculeata |
Վերնաընտանիք | Apoidea |
Ընտանիք | Իսկական մեղուներ (Apidae) Latreille, 1802 |
Այս ընտանիքին են պատկանում միայնակ (օրինակ՝ մեղու-ատաղձագործներ՝ Xylocopa), հասարակական (օրինակ՝ իշամեղուներ՝ Bombus և մեղրատու մեղուներ՝ Apis) և մակաբույծ ձևերը։ Ըստ ներկայումս ընդունված կարգաբանության՝ այս ընտանիքի մեջ են մտնում բոլոր երկարալեզու մեղուները, բացի Megachilidae ընտանիքին պատկանող մեղուներից։ Բույն պատրաստող տեսակների էգերը ծաղկափոշին հավաքում են հետին ոտքերի վրա գտնվող մազիկներին։ Բները շինում են հողում, բնափայտում կամ ազատ շինություններում։ Իշամեղուները կարող են բույնը շինել չոր տերևների և խոտի տակ, մկնաբներում, ծառերի խոռոչներում և այլ ապաստաններում, մեղու-ատաղձագործները բնավորվում են չոր բնափայտում։ Apidae ընտանիքի որոշ տեսակներ վարում են մթնշաղային կենսակերպ։ Համարվում են ծաղկաբույսերի կարևորագույն փոշոտողներ և սննդային մեղրի մատակարարներ։
Միջին և խոշոր չափերի մեղուներ են։ Հավաքական մազիկները ստեղծում են այսպես կոչված զամբյուղիկ։
Տարածված են ամենուրեք, բացի Անտարկտիդայից։
Առանձնացվում է մոտ 30 կարգ, 170 ցեղ և ավելի քան 5000 տեսակ․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.