«Իսկ դու խանդո՞ւմ ես» (Aha oe feii?), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր Պոլ Գոգենի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1892 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 66×89 սմ։ Այսօր «Իսկ դու խանդո՞ւմ ես» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում[1] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

Արագ փաստեր Իսկ դու խանդո՞ւմ ես, տեսակ ...
Իսկ դու խանդո՞ւմ ես
Thumb
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1892
բարձրություն66,2 սանտիմետր
լայնություն89,3 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
սեփականատերՍերգեյ Շչուկին
կայք
Ծանոթագրություններ
Փակել

Պատմություն

«Իսկ դու խանդո՞ւմ ես» ստեղծագործությունը Պոլ Գոգենը վրձնել է պոլինեզական ժամանակահատվածում։ Նկարի տաիտերեն անվանումը թարգմանաբար նշանակում է «Ինչո՞ւ ես դու բարկանում»[2]։

«Noa Noa» գրքում[3], որի հեղինակը Պոլ Գոգենն է, հեղինակը նկարի մասին արտահայտվել է այսպես.

Ծովափին երկու քույրեր են։ Նրանք հենց նոր են լողացել։ Իսկ հիմա նրանց մարմինները փռվել են ավազներին անբռնազբոսիկ ու հեշտասիրական դիրքերով։ Նրանք զրուցում են երեկվա և գալիք սիրո մասին։ Միայն հիշողությունն է գժտություն առաջացնում. «Ինչպե՞ս։ Դու խանդո՛ւմ ես։
- Պոլ Գոգեն

Նկարիչը կտավն ավարտելուց հետո ուղարկում է կնոջը, որն այդ պահին գտնվում էր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Հեղինակը ուղարկում էր, որպեսզի կինը այն վաճառի։ Սակայն բարձր գնի պատճառով այն չի վաճառվում։ 1895 թվականին «Իսկ դու խանդո՞ւմ ես» նկարը գնում է Էդգար Դեգան 500 ֆրանկով։ 1908 թվականից ցայսօր այն պահվում է Ռուսաստանի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում։

Նկարագիր

«Իսկ դու խանդո՞ւմ ես» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է երկու տաիտուհիների, որոնք լողացել են ջրում ու զանազան դիրքերով ավազներին արևային լոգանք են ստանում։ Նրանցից մեկը նստած է, մյուսը՝ պառկած։ Ծովափի ավազը հարթ է, որը պատկերված է նարնջագույնի տարբեր գուներանգներով։ Նստած աղջկա գլխին կա ծաղիկներից հյուսված դրասանգ։ Երկուսն էլ հոլանի են պատկերված։

Գրականություն

  • Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. — М.: Красная площадь, 2007. — С. 128. ISBN 978-5-900743-34-9

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.