Իսպանական կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանական կայսրություն (իսպ.՝ Imperio Español), տարածքների և գաղութների ամբողջություն, որն ընդգրկել է Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի և Օվկիանիայի որոշ հատվածներ և գտնվել են Իսպանիայի ղեկավարման ներքո։ Իսպանական կայսրությունն իր հզորության վերելքի ժամանակաշրջանում եղել է աշխարհի ամենաընդարձակ կայսրություններից մեկը պատմության մեջ։ Կայսրության ստեղծումը կապված է աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանի հետ, որի ընթացքում այն դարձավ առաջին գաղութարար կայսրություններից մեկը։ Իսպանական կայսրությունը գոյություն է ունեցել 15-րդ դարից մինչև 20-րդ դարի վերջը։ 1480-ական թվականներին իսպանական տարածքները միավորվել են կաթոլիկ թագավորների՝ Արագոնի թագավորի և Կաստիլյայի թագուհու միության մեջ։ Չնայած այն բանին, որ թագավորներից յուրաքանչյուրը շարունակում էր իշխել իր տարածքներում՝ նրանց ներքին քաղաքականությունն իրականացվում էր միասնական։ 1492 թվականին նրանք գրավեցին Գրանադան և Պիրենեյան թերակղզում ավարտեցին «Ռեկոնկիստայի» գործընթացն ընդդեմ Մավրերի։ Գրանադայի թագավորության, այսինքն՝ նախկին Գրանադայի ամիրայության տարածքների ներառումը Կաստիլիայի գահի իշխանության մեջ ավարտեց իսպանական տարածքների միավորումը՝ չնայած այն բանին, որ Իսպանիան դեռևս մնում էր երկու թագավորությունների բաժանված։ Նույն թվականին Քրիստափոր Կոլումբոսն իրականացրեց առաջին իսպանական հետազոտական արշավանքն անցնելով Ատլանտյան օվկիանոսը, եվրոպացիների համար բացեց Նոր աշխարհը և այնտեղ ստեղծեց Իսպանիայի անդրծովյան առաջին գաղութները։ Այդ ժամանակից սկսած Արևմտյան կիսագունդը դարձավ իսպանական հետազոտությունների և գաղութարարության հիմնական թիրախը։
| ||||
| ||||
Նշանաբան՝ | ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Տոլեդո (1492 - 1561) Մադրիդ (1561 - 1601) Վալյադոլիդ (1601 - 1606) Մադրիդ (1606—1898) | |||
Լեզու | Իսպաներեն | |||
Կրոն | Կաթոլիկություն | |||
Արժույթ | Ռեալ (դրամական միավոր)Ռեալ, Պեսետա | |||
Իշխանություն | ||||
Դինաստիա | Հաբսբուրգներ, Բուրբոններ |
16-րդ դարում իսպանացիները Կարիբյան ծովի կղզիներում ստեղծեցին բնակավայր, իսկ կոնկիստադորները, օգտվելով տեղացի ժողովուրդների հակասություններից և օգտագործելով առավել բարձր ռազմական տեխնոլոգիաներ, ոչնչացրեցին այնպիսի պետական կազմավորումներ ինչպիսիք են Ացտեկների և Ինկերի կայսրությունները, որոնք գտնվել են համապատասխանաբար Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Հետագա հետազոտական արշավանքները ընդլայնեցին կայսրության տարածքը ժամանակակից Կանադայից մինչև Հարավային Ամերիկայի հարավային վերջավորություններ՝ ներառելով Ֆոլկլենդյան կամ ինչպես երբեմն անվանում են Մալվինյան կղզիները։ 1519 թվականին սկսվեց առաջին շուրջերկրյա նավարկությունը, որը 1519 թվականին սկսեց Ֆեռնան Մագելանը և 1522 թվականին ավարտեց Յոհան Էլկանոն։ Այդ ճանապարհորդության նպատակն էր նվաճել այն, ինչ չէր կարողացել նվաճել Կոլումբոսը, այսինքն՝ Ասիայի արևմտյան ճանապարհին։ Արդյունքում Իսպանիայի ազդեցության գոտում հայտնվեց Հեռավոր արևելքը։ Գաղութներ ստեղծվեցին Գուամում, Ֆիլիպիններում և հարակից կղզիներում։ Իսպանիայի ոսկե դարաշրջանում Իսպանիայի կազմում էին ընդգրկված Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Իտալիայի մեծ մասը, Տարածքներ Ֆրանսիայում և Գերմանիայում, Ասիայում և Օվկիանիայում, ինչպես նաև մեծ տարածքներ Հյուսիսային (Նոր Իսպանիայի փոխարքայությունում) և Հարավային Ամերիկայում (Պերույի փոխարքայություն)։ 17-րդ դարում Իսպանիան վերահսկում էր այնպիսի կայսրություն, որի տարբեր մասեր գտնվում էին իրարից շատ հեռու, ինչը մինչև այդ պահը չէր հաջողվել անել ոչ մի այլ կայսրության[1]։
1808 թվականին Նապոլեոն I-ի ֆրանսիական զորքերի կողմից Իսպանիայի գրավումը այնպիսի իրավիճակ ստեղծեց, որ վերջինի գաղութները սկսեցին հեռանալ մետրոպոլիայից, իսկ փոքր-ինչ ուշ՝ 1810 - 1825 թվականների սկսված անկախության շարժումը հանգեցրեց նոր անկախ իսպանա-ամերիկյան հանրապետությունների ստեղծմանը Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ 400-ամյա իսպանական կայսրության մնացորդները, այդ թվում նաև՝ Կուբան, Պուերտո Ռիկոն և Իսպանական Արևելյան Հնդկաստանը, շարունակեցին մնալ իսպանական գահի գերիշխանության ներքո մինչև 19-րդ դարի վերջը, երբ ամերիկա-իսպանական պատերազմից հետո այդ տարածքների մեծ մասը անեքսիայի ենթարկվեցին Միացյալ Նահանգների կողմից։ 1899 թվականին Խաղաղ օվկիանոսում գտնվող և դեռևս իսպանական գահի գերիշխանության ներքո գտնվողմնացած կղզիները Իսպանիան վաճառեց Գերմանիային։
20-րդ դարի սկզբին Իսպանիան շարունակում էր իր վերահսկողության ներքո պահել Աֆրիկայում գտնվող տարածքները, որոնցից են Իսպանական Գվինեան, Իսպանական Սահարան և Իսպանական Մարոկկոն։ Իսպանիան հեռացավ Մարոկկոյից 1956 թվականին և 1968 թվականին անկախություն տվեց Հասարակածային Գվինեային։ Երբ 1976 թվականին Իսպանիան հեռացավ Իսպանական Սահարայից, այդ գաղութը անմիջապես անեքսիայի ենթարկվեց Մարոկկոյի և Մավրիտանիայի կողմից։ 1980 թվականին Իսպանական Սահարայի ամբողջ տարածքն անցավ Մարոկկոյի վերահսկողության ներքո՝ չնայած տեսականորեն ՄԱԿ-ի որոշմամբ այդ տարածքը դեռևս գտնվում է իսպանական ադմինիստրացիայի վերահսկողության ներքո։ Ներկայում Իսպանիային են պատկանում Կանարյան կղզիները և հյուսիսաֆրիկյան ափին գտնվող երկու անկլավ՝ Սեուտան և Մելիլյան, որոնք վարչատարածքային առումով հանդիսանում են Իսպանիայի մաս։