cover image

Իսրայել (/ˈɪzri.əl, -r-/; եբրայերեն՝ יִשְׂרָאֵל; արաբ․՝ إِسْرَائِيل), պաշտոնապես՝ Իսրայելի Պետություն (եբրայերեն՝ מְדִינַת יִשְׂרָאֵל; արաբ․՝ دَوْلَة إِسْرَائِيل), պետություն Հարավարևմտյան Ասիայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի հարավարևելյան և Կարմիր ծովի հյուսիսային ափերին։ Իսրայելը հյուսիսում սահմանակից է Լիբանանին, հյուսիս-արևելքից՝ Սիրիային, արևելքից՝ Հորդանանին և հարավ-արևմուտքից՝ Եգիպտոսին։ Բացի այդ, Իսրայելն արևելքից և արևմուտքից, համապատասխանաբար, սահմանակից է պաղեստինյան տարածքներ հանդիսացող Արևմտյան ափին և Գազայի հատվածին։ Թել Ավիվը երկրի տնտեսական և տեխնոլոգիական կենտրոնն է, մինչդեռ կառավարության նստավայրը գտնվում է Իսրայելի ինքնահռչակ մայրաքաղաքում՝ Երուսաղեմում, չնայած Արևելյան Երուսաղեմի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունն աշխարհի երկրների մեծամասնության կողմից միջազգայնորեն ճանաչված չէ[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսրայել (այլ կիրառումներ)
Quick facts: מְדִינַת יִשְׂרָאֵל (Եբրայերեն)دَوْلَة إِسْرَ...
מְדִינַת יִשְׂרָאֵל (Եբրայերեն)دَوْلَة إِسْرَائِيل (Արաբերեն)
Մեդինաթ ՅիսրաելԴաուլաթ Իսրաիլ

Դրոշ

Զինանշան
Օրհներգ՝
Հաթիքվա
Հույսը


Իսրայելի դիրքը
Իսրայելի դիրքը
ՄայրաքաղաքԵրուսաղեմ
31°47′N, 35°13′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ եբրայերեն, արաբերեն
Էթնիկ խմբեր (2011) 75.3% Հրեաներ
20.5% արաբներ
4.2% այլ
Կառավարում Խորհրդարանական Հանրապետություն
 -  Նախագահ Իսահակ Հերցոգ
 -  Վարչապետ Յաիր Լապիդ
Անկախություն Սկսած Մեծ Բրիտանիայի կողմից կառավարված
Ազգերի Լիգա 
 -  Հայտարարում մայիսի 14 1948 
 -  Ջրային (%) 2%
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը 8,051,200  (97-րդ)
 -  2008 մարդահամարը 7,412,200 
ՀՆԱ (ԳՀ) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $235.222 միլիարդ (50-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $30,975 (26-րդ)
ՀՆԱ (անվանական) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $242.897 միլիարդ (40-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $31,985 (27-րդ)
Ջինի (2008) 39.2 (69-րդ)
ՄԶՀ (2011) 0.888 (շատ բարձր) (17-րդ)
Արժույթ Շեկել () (ILS)
Ժամային գոտի ԻՍԺ (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST) ԻԱԺ (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .il
Հեռախոսային կոդ +972
Close

Բնակեցված լինելով դեռևս միջին բրոնզի դարից Քանանի ցեղերով[2][3]՝ ներկայիս Իսրայելի տարածքում է տեղի ունեցել աստվածաշնչյան գործողությունների մեծ մասը, որն սկսվել է մ.թ.ա. 9-րդ դարի Իսրայելի և Հուդայի թագավորություններից[4][5], որոնք ավելի ուշ անկում ապրեցին և, համապատասխանաբար, փոխարինվեցին Նոր ասորական (մ.թ.ա. 720 թվական) և Նոր բաբելոնյան կայսրություններով (մ.թ.ա. 586 թվական)[6][7]։ Ավելի ուշ, ներկայիս Իսրայելի տարածքն անցավ Աքեմենյան կայսրության, Ալեքսանդր Մակեդոնացու, Սելևկյան տերության, Հասմոնյան դինաստիայի և մ.թ.ա. 63 թվականից Հռոմեական հանրապետության և ավելի ուշ Հռոմեական կայսրության կազմ[8][9]։ Մեր թվարկության 5-րդ դարից սկսած այն եղել է Բյուզանդական կայսրության կազմում, ընդհուպ մինչև 7-րդ դար, երբ Ուղղադավանների խալիֆայությունը գրավեց Միջագետքը։ 1096-1099 թվականներին Խաչակրաց առաջին արշավանքից հետո, Իսրայելի տարածքում ձևավորվեցին Խաչակրաց պետություններ։ 1291 թվականին Մամլուքների սուլթանության կողմից վերականգնվեց մուսուլմանական իշխանությունը, որն ավելի ուշ այս տարածքներն զիջեց Օսմանյան կայսրությանը։

19-րդ դարի ընթացքում սիոնիստական շարժումն սկսեց քարոզել Օսմանյան Սիրիայում հրեա ժողովրդի հայրենիքի ստեղծման գաղափարը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բրիտանիան Ազգերի լիգայի մանդատի ներքո վերահսկողություն ունեցավ այս տարածքների նկատմամբ, որն առավել հայտնի է Մանդատային Պաղեստին անվամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նոր կազմավորված Միավորված ազգերի կազմակերպությունը 1947 թվականին ընդունեց ՄԱԿ-ի Պաղեստինյան նախագիծը, որով ենթադրվում էր Արաբական և Հրեական անկախ պետությունների ստեղծում և Երուսաղեմի միջազգայնացում, ինչը ենթադրում էր, որ այս քաղաքի ղեկավարումը, ստանալով հատուկ կարգավիճակ, կանցնի միջազգային կառավարման տակ, քանի որ հատուկ նշանակություն ուներ Աբրահամյան կրոնների համար[10]։ Մանդատային Պաղեստինի համար 1947-1948 թվականներին տեղի ունեցած պատերազմի հետևանքով, որն ընթանում էր Պաղեստինի արաբական ուժերի և Յիշուվի միջև, բրիտանական մանդատի ավարտից հետո Իսրայելը հռչակեց իր անկախությունը։ Իսրայելի Պետության ստեղծումը 1948 թվականին հանգեցրեց պատերազմի մի կողմից Իսրայելի, իսկ մյուս կողմից արաբական մի քանի պետությունների միջև։ Այդ պատերազմն ավարտվեց 1949 թվականին կնքված Հռոդոսի համաձայնագրերով, որի արդյունքում նախկին մանդատային տարածքի մեծ մասի վերահսկողությունը մնաց Իսրայելի ձեռքում, իսկ Արևմտյան ափն ու Գազայի հատվածը, համապատասխանաբար, Հորդանանի և Եգիպտոսի։

Անկախացումից ի վեր Իսրայելը պատերազմներ է ունեցել արաբական մի քանի երկրների հետ[11], իսկ 1967 թվականի Վեցօրյա պատերազմի հետևանքով բռնազավթել Գոլանի բարձունքները, Արևմտյան ափը, ներառյալ Արևելյան Երուսաղեմը և Գազայի հատվածը, չնայած վերջինիս բռնազավթումը վիճելի հարց է, քանի որ Իսրայելը 2005 թվականին ամբողջությամբ դուրս է եկել այդ տարածքից։ Իսրայելը, ըստ էության, բռնակցել է Արևելյան Երուսաղեմը և Գոլանի բարձունքները, թեև այդ գործողությունները միջազգային հանրության կողմից մերժվել են՝ բնորոշվելով որպես անօրինական։ Բացի այդ, այդ տարածքներում Իսրայելն ստեղծել է բնակավայրեր, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից ևս համարվում են անօրինական։ Չնայած Իսրայելը խաղաղության պայմանագրեր ունի կնքած Եգիպտոսի և Հորդանանի հետ և կարգավորել է հարաբերությունները արաբական մի շարք երկրների հետ, շարունակում են լարված մնալ հարաբերությունները հարևան Սիրիայի ու Լիբանանի հետ, իսկ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը մինչ օրս փակուղի են մտած։

Իր հիմնական օրենքներում Իսրայելը սահմանվում է որպես հրեական և ժողովրդավարական պետություն, ինչպես նաև որպես հրեա ժողովրդի ազգային պետություն[12]։ Իսրայելը խորհրդարանական հանրապետություն է։ Խորհրդարանական ընտրություններն անց են կացվում համամասնական ընտրական կարգով։ Չափահաս բոլոր քաղաքացիներն ունեն համընդհանուր ընտրական իրավունք։ Գործադիր մարմնի՝ կառավարության ղեկավարը վարչապետն է, իսկ օրենսդիր մարմինը՝ Քնեսեթը միապալատ է[13]։ Իսրայելը զարգացած երկիր և անդամակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ)[14]։ 2021 թվականի տվյալներով՝ բնակչությունը գերազանցում է 9 միլիոնը[15]։ Անվանական ՀՆԱ-ի ցուցանիշներով Իսրայելն աշխարհում 29-րդ խոշոր տնտեսությունն է[16] և 19-րդը՝ Մարդկային ներուժի զարգացման ինդեքսում[17]։

Oops something went wrong: