Իսրայելի ազգային բուսաբանական այգի
From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելի ազգային բուսաբանական այգի (Լամպորտ Մոնտեգյուի հիշատակի Իսրայելի բնիկ բույսերի բուսաբանական այգին) եբրայերեն՝ הגן הבוטני לצמחי ארץ ישראל ע"ש מונטג'יו למפורט, չշփոթել Երուսաղեմի բուսաբանական այգիների հետ, որը նախապես պլանավորված էր որպես իր իրավահաջորդ), Երուսաղեմի հրեական համալսարանի Սկոպուս լեռան կամպուսում գտնվող բուսաբանական այգի։ Ընդգրկում է 25 դունամ տարածք և պարունակում է 950 տեսակի բույսեր, որոնց 40%-ը` վայրի[2]։
Տեսակ | բուսաբանական այգի |
---|---|
Երկիր | Իսրայել[1] |
Վարչատարածք | Երուսաղեմ |
Հիմնվել է | 1931 |
Իսրայելի հողում առաջին բուսաբանական այգին ներառում է Իսրայելում և Մերձավոր Արևելքում բոլոր վայրի բույսերը։ Այգին գտնվում է Երուսաղեմի Սկոպուս լեռան վրա, Հրեական համալսարանի հյուսիսային մասում։ Այգու շուրջը գտնվում են Երկրորդ տաճարի ժամանակաշրջանի թաղման քարանձավներ։ Այգու արևմտյան մասում կա փոքրիկ ամֆիթատրոն։ Այգին նաև էկոլոգիական արգելոց և ազգային պարկ է։ Այն ներառում է Բնական ուսուցման կենտրոն, Իսրայելում ամենամեծ բուսաբանական գրադարանը և օդերևութաբանական կայանը։ Այգու արևմտյան կողմում ճեմուղին է, որն անվանվել է իսրայելցի գրող Ավիգդոր Համեյրիի պատվին։ Ճեմուղու կենտրոնում՝ գլխավոր մուտքի մոտ, քարե վահանակի վրա գրված է նրա հայտնի երգի տողերը՝ «Սկոպուս լեռան գագաթին»։