From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելի մրցանակ (եբրայերեն՝ פרס ישראל, "Պերաս Յիսրաել"), Իսրայելի պետության կողմից տրվող մրցանակ, ընդհանուր առմամբ, համարվում է պետության բարձրագույն մշակութային պարգև[1]։ Այն ներկայացվում է ամեն տարի` Իսրայելի անկախության օրվա առթիվ, Երուսաղեմում պետական արարողակարգի ժամանակ, նախագահի, վարչապետի, Քնեսեթի (Իսրայելի օրենսդիր մարմին) խոսնակի և Գերագույն դատարանի նախագահի ներկայությամբ։ Մրցանակը ստեղծվել է 1953 թվականին Իսրայելի կրթության նախարար Բեն-Ցիոն Դինուրի նախաձեռնությամբ[2], ով անձամբ 1958 և 1973 թվականներին արժանացել է մրցանակին[3]։
Իսրայելի մրցանակ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Իսրայել | ||
Տեսակ | պարգև | ||
Պարգևատրող | Իսրայել | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | 1953 | ||
Հերթականություն | |||
Կայք | cms.education.gov.il/EducationCMS/UNITS/PrasIsrael(եբրայերեն) | ||
Israel Prize Վիքիպահեստում |
Մրցանակը շնորհվում է հետևյալ չորս բնագավառներում` հստակ ենթաբնագավառներում` տարեցտարի փոխելով 4-ից 7 տարի, բացառությամբ վերջին բնագավառի, որը տրվում է ամեն տարի։
Հումանիտար, սոցիալական գիտություններ և հրեական ուսումնասիրություններ
Բնական և ճշգրիտ գիտություններ
Մշակույթ, արվեստ, հաղորդակցություն և սպորտ
Պետական և հասարակական գործունեություն, կյանքի ընթացքում բացառիկ ավանդ ազգին (1972 թվականից)
Մրցանակի դափնեկիրներ կարող են լինել Իսրայելի քաղաքացիներ և իսրայելական կազմակերպություններ, որոնք իրենց բնույթով աչքի են ընկել կամ կարևոր ներդրում ունեցել Իսրայելի մշակույթում և հասարակական կյանքի վրա։ Հաղթողները ընտրվում են կրթության նախարարի կողմից ղեկավարվող հանձնաժողովի կողմից։
2013 թվականի դրությամբ հանձնվել է 685 մրցանակ[4] ներառյալ Իսրայելից դուրս հայտնի գործիչներ, ինչպիսիք են՝ Շմուել Ագնոնը, Աարոն Ապպելֆելդը, Աբբա Էվենը, Լեա Գոլդբերգը, Ռոբերտ Աումանը, Միխայել Ռաբինը, Սաարոն Շելահը, Մարտին Բուբերը, Գոլդա Մեիրը, Ամոս Օզը, Էֆրաիմ Կիշոն, Նաոմի Շեմեր, Տեդդի Կոլլեկը, ինչպես նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Յադ Վաշեմը, Հրեական գործակալությունը, Հրեական ազգային հիմնադրամը, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլք։ Բացառիկ դեպքերում մրցանակը տրվում է Իսրայելում բնակվող այլ երկրների ներկայացուցիչներին, 1991 թվականին այն ստացել է Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Զուբին Մեթան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.