ռուս արձակագիր և բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Իվան Ալեքսեևիչ Բունին (ռուս.՝ Иван Алексеевич Бунин, հոկտեմբերի 22, 1870[1][2], Վորոնեժ, Ռուսական կայսրություն[1][3] - նոյեմբերի 8, 1953[1][3][4][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1][3]), ռուս արձակագիր, բանաստեղծ, Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության գծով (1933)։
Իվան Բունին ռուս.՝ Иван Алексеевич Бунин | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1870[1][2] |
Ծննդավայր | Վորոնեժ, Ռուսական կայսրություն[1][3] |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1953[1][3][4][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1][3] |
Գերեզման | Սենտ-Ժենևիև-դե-Բուա |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և Նոբելյան մրցանակի դափնեկիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ֆրանսիա և Ռուսաստան |
Ուշագրավ աշխատանքներ | Գյուղը, Dark Avenues?, The Life of Arseniev? և The Gentleman from San Francisco? |
Անդամակցություն | Russian Academy? |
Պարգևներ | |
Ամուսին | Anna Tsakni? և Vera Muromtseva-Bunin? |
Ivan Bunin Վիքիպահեստում |
Ծնվել է Վորոնեժում։ 1891-ին Օրյոլում լույս է ընծայել «Բանաստեղծություններ» ժողովածուն։ «Բաց երկնքի ներքո» (1898) և պուշկինյան մրցանակի արժանացած «Տերևաթափ» (1901) ժողովածուները բանաստեղծական դասական ձևերի կատարելագործման դրսևորումներ են։ 1899-ին ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ։ «Գյուղը» (1910) վիպակում պատկերել է Ռուսաստանի գյուղացիության վիճակը։ Թշնամաբար դիմավորելով Հոկտեմբերյան հեղափոխությունը, Բունինը 1920-ին վտարվել է Ֆրանսիա, ուր և ստեղծագործել է շուրջ 30 տարի։ «Միտյայի սերը» (1925), «Կոռնետ Ելագինի գործը» (1927), «Արսենևի կյանքը» (1930) ստեղծագործություններում հեղինակը երիտասարդ տարիների հիշողությունների հիման վրա արտացոլել է իր տպավորությունները ռուսական կալվածատիրական շրջանից։
Բունինը թարգմանություններ է արել Հենրի Լոնգֆելլոյից, Ջորջ Բայրոնից, Թենիսոնից։ Թարգմանել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Մ. Մանվելյանի երկերը, որոնք ամփոփել է «Ժամանակակից հայ բանաստեղծություններ» (1903) և «Հայկական մուսա» (1907) ժողովածուներում։ Ռուս գրողներից առաջինն է արժանացել Նոբելյան մրցանակի։
Բունինը ծնվել է Վորոնեժ քաղաքում 1870 թվականի հոկտեմբերի 22-ին. Ալեքսեյ և Լյուդմիլա Բունինների ընտանիքում։ Նրա նախնիներից էին բանաստեղծներ Աննա Բունինան և Վասիլի Ժուկովսկին։ Նա ունեցել է երջանիկ մանկություն։ Շրջապատված է եղել խելացի և բարի մարդկանցով։ Ռուսական ֆոլկլորին Բունինին ծանոթացրել է մայրը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնան[7]։ Նրա տնային առաջին ուսուցիչը եղել է Ռոմաշկովը[8]։ Այնուհետև Բունինին հոգեբանություն, փիլիսոփայություն և հասարակական գիտություններ է սովորեցրել իր ավագ քույրը՝ Յուլիան։ Յուլիան է դրդում Բունինին կարդալ ռուսական դասական գրականություն[7]։ 1870-ականների վերջերին Բունինը տարվում է խաղամոլությամբ և կորցնում է ընտանեկան հարստության մեծ մասը։ 1881 թվականին նրան ուղարկում են դպրոց Ելեցում, սակայն նա այդպես էլ չի ավարտում դպրոցը։ 1886 թ. նրան հեռացնում են, քանի որ ընտանիքի ֆինանսական դժվարությունների պատճառով դադարում է հաճախել դասերին[9]։
1887 թվականի մայիսին Բունինը իր առաջին բանաստեղծությունն (Деревенские нищие) է հրատարակում Սանկտ Պետերբուրգի գրական հանդեսում։ 1891 թվականի նրա առաջին կարճ պատմվածքը (Деревенский эскиз) հայտնվում է «Ռուսկոյե բոգատստվո» թերթի էջերում։ 1889 թվականի Բունինը դառնում է Խարկովի տեղական թերթի գլխավոր խմբագրի օգնականը։ 1889 թվականի հունվարին տեղափոխվում է Օրյոլ՝ աշխատելու «Օռլովսկիյ վեստնիկ» թերթում՝ սկզբում որպես խմբագրի օգնական, հետո արդեն դե ֆակտո խմբագիր։ Այստեղ նա հանդիպում է Վառվառա Պասչենկոյին և կրքոտ սիրահարվում է։ 1892 թվականին զույգը տեղափոխվում է Պոլտավա՝ Յուլիա Բունինայի մոտ։ Յուլիան օգնում է եղբորը գործի անցնել տեղի վարչությունում[7] Նրա բանաստեղծությունների առաջին գիրքը հրատարակվել է 1887-1891 թվականներին Օրյոլում[10]։ Բունինը 1894 թ. առաջին կեսը անցկացնում է ճանապարհորդելով Ուկրաինայում։ 1895 թվականին Բունինը առաջին անգամ այցելում է Ռուսաստանի մայրաքաղաք։ Այստեղ նա հանդիպում է Անտոն Չեխովին, Սերգեյ Կրիվենկոյին, Վալերի Բրյուսովին և այլոց[10] 1899 թ. սկսվում է Մաքսիմ Գորկու և Իվան Բունինի ընկերությունը։ Բունինի համար ներշնչման աղբյուր էր հանդիսանում նաև Լև Տոլստոյը։ Վերջինիս հետ նա հանդիպել է Մոսկվայում 1894 թվականին։ 1895-1896 թվականներին Բունինը լինում էր և՛ Մոսկվայում, և՛ Պետերբուրգում։ 1897 թվականին նրա առաջին կարճ պատմվածքների ժողովածուն է լույս տեսնում (,,Աշխարհի եզրին,,), որից մեկ տարի անց հրատարակվում է բանաստեղծությունների երկրորդ գիրքը (,,Բաց երկնքի տակ,,)[7][10]։ 1898 թվականին Բունինը տեղափոխվում է Օդեսսա։ Այստեղ նա ծանոթանում է Բուկովետսկիի, Կուրովսկիի և Նիլուսի հետ[11][12]։ 1899-1900 թվականների ձմռան ընթացքում նա հաճախում է «Սրեդա» գրական ակումբը Մոսկվայում, որտեղ էլ ընկերանում է գրող Նիկոլայ Տելեշովի հետ։
Իվան Բունինը առաջին ռուս գրողն է, ում շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Մրցանակը հիմնականում շնորհվել է նրա ինքնակենսագրական գրքի՝ «Արսենևի կյանքը» երկի համար։ Բունինի վաղ շրջանի բանաստեղծությունները ունեին մեկ ընդհանուր լեյտմոտիվ։ Չեխովը ջերմորեն ընդունեց Բունինի առաջին պատմվածքները։ Իսկ Գորկին տվեց ամենաբարձր գնահատականը։
Բունինը իր ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում հարազատ մնաց մոդեռնիզմին։ Իր բանաստեղծությունների և թարգմանությունների համար Բունինը երեք անգամ դարձել է Պուշկինյան մրցանակի դափնեկիր։ Բունինի բանաստեղծությունների սիրահար էր Վլադիմիր Նաբոկովը։ Վերջինս Բունինին համեմատել է Բլոկի հետ։ Բունինը փառքին ամենաշատը մոտեցել է 1911-1912 թվականներին, երբ լույս տեսան «Գյուղը» և «Չոր հովիտը»[13]։ Բունինի ճանապարհորդական էսքիզները գովասանքի արժանացան։ Հատկապես «Թռչնի ստվերը» (1907-1911)։ Բունինը մեծապես հետաքրքրված էր տարբեր ժողովուրդների առասպելներով և ընդհանրապես ժողովրդական բանահյուսությամբ։ Բունինի լավագույն բանաստեղծությունները՝ «Խորամանկ ականջները» և «Եղբայրները» իրենց հիմքում ունեն ուժեղ փիլիսոփայական շեշտադրում։ Բարոյականության տեսանկյունից Բունինը ներշնչվում էր Սոկրատեսից։ Իվան Բունինի գրքերը թարգմանվել են մի շարք լեզուներով։ Ռոմեն Ռոլանը Բունինին անվանել է «գեղարվեստի հանճար»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.