Իվան Մուշկետով
From Wikipedia, the free encyclopedia
Իվան Վասիլևիչ Մուշկետով (ռուս.՝ Иван Васильевич Мушкетов, հունվարի 10 (22), 1850[1], Ալեքսեևսկայա (Վոլգոգրադի մարզ), Խոպյորի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 10 (23), 1902[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս երկրաբան և աշխարհագրագետ։
Իվան Մուշկետով Иван Мушкетов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10 (22), 1850[1] Ալեքսեևսկայա (Վոլգոգրադի մարզ), Խոպյորի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 10 (23), 1902[2] (52 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն բնական մահով |
Գերեզման | Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, երկրաբան, խմբագիր և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լեռնային ինստիտուտ և Երկրաբանական կոմիտե |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն[4], աշխարհագրություն[4] և գիտարշավ[4] |
Անդամակցություն | Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն[3] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (1872)[3] |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4] |
Եղել է գիտական ղեկավար | Վլադիմիր Օբրուչև, Նիկոլայ Կորժենևսկի, Կարլ Բոգդանովիչ և Ալեքսանդր Գերասիմով |
Հայտնի աշակերտներ | Վլադիմիր Օբրուչև և Կարլ Բոգդանովիչ |
Պարգևներ | |
Ivan Mushketov Վիքիպահեստում |
1872 թվականին ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը, 1877 թվականից՝ պրոֆեսոր նույն ինստիտուտում։ 1872 թվականին հետազոտել է Հարավային Ուրալը, որտեղ հայտնաբերել է Ռուսաստանում անհայտ երեք միներալ, այդ թվում՝ մկնդեղային հրաքարը։ Գենադի Ռոմանովսկու հետ կազմել է Թուրքեստանի առաջին երկրաբանական քարտեզը (1881)։ Մուշկետովը հետազոտել է նաև Կովկասի երկրաբանական կառուցվածքը և սառցադաշտերը։ Նրա «Ֆիզիկական երկրաբանություն» աշխատությունը (1-2 մաս, 1889-1891) համարվում է իր ժամանակի արժեքավոր մենագրություններից։ Մուշկետովի աշակերտներն են եղել Վլադիմիր Օբրուչևը, Կարլ Բոգդանովիչը և այլք։
Մուշկետովի ազգանվամբ են կոչվել մի շարք աշխարհագրական օբյեկտներ Սիբիրում, Միջին և Կենտրոնական Ասիայում։