Իվետա Մուկուչյան
հայ երգչուհի և դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Իվետա Ռոբերտի Մուկուչյան (հոկտեմբերի 14, 1986(1986-10-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի։ Ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ, Գերմանիա։ 2009 թվականին վերադարձել է Հայաստան և մասնակցել է «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։
Իվետա Մուկուչյան | |
---|---|
Մուկուչյանը 2016 թվականի մայիսի 2-ին Ստոկհոլմում | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Իվետա Մուկուչյան |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1986(1986-10-14) (37 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, երաժիշտ, մոդել և երգերի հեղինակ |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2009-այժմ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Sankt-Ansgar-Schule? |
Կապված | Սերժո, Լազարո |
Կայք | ivetamukuchyan.com |
Iveta Mukuchyan Վիքիպահեստում |
2016 թվականի մայիսին «LoveWave» երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթին, որն անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գրավելով յոթերորդ հորիզոնականը։ Նույն թվականին Մուկուչյանը նաև արել է իր դերասանական առաջին քայլերը՝ նկարահանվելով «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում։
2017 թվականին երգչուհին և Արամ MP3-ն թողարկեցին «Դաշտերով» սինգլը, որը ստացավ «Տարվա երգ» մրցանակ Սոչիում։ Երգին հաջորդեց նույն անվանումը կրող մեկ այլ նախագիծ, որը ստացավ «Տարվա լավագույն երաժշտական համագործակցություն» մրցանակը Armenian Europe Music Awards-ի շրջանակներում։ Հոկտեմբերի 3-ին Իվետա Մուկուչյանը թողարրկել է իր առաջին ալբոմը՝ Armenian Folk, Դաշտերով նախագծի երգերով։ Նույն տարում, նա նկարահանվել է «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմում։