From Wikipedia, the free encyclopedia
Իվ Հենրի Դոնաթ Մեթյու-Սեն Լորեն (ֆր.՝ Yves Henri Donat Mathieu-Saint-Laurent, օգոստոսի 1, 1936[1][2][3][…], Օրան, Ալժիր[4] - հունիսի 1, 2008[5][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[4])[8], հայտնի է որպես՝ Իվ սեն Լորեն , ֆրանսիացի դիզայներ, համարվում է նորաձևության պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը։ Հայտնի է իր ցուցադրություններում ոչ Եվրոպացի և ոչ սպիտակամորթ մոդելների ներգրավմամբ։
Իվ Սեն Լորեն ֆր.՝ Yves Saint Laurent | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1936[1][2][3][…] |
Ծննդավայր | Օրան, Ալժիր[4] |
Մահացել է | հունիսի 1, 2008[5][1][2][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ֆրանսիական Ալժիր |
Երկեր | Le Smoking?[6] |
Մասնագիտություն | grand couturier, հագուստ ձևագծող, գործարար, արվեստի կոլեկցիոներ, ոճաբան և նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Yves Saint Laurent Վիքիպահեստում |
Իվ Հենրի Դոնաթ Մեթյու-Սեն-Լորենը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 1-ին, Ալժիրում` Օրանում։ Նա մեծացել է մերձմիջերկրածովյան առանձնատանը իր երկու քույրերի` Միշելի ու Բրիջեթթի հետ։ Իվը սիրում էր պատրաստել բարդ թղթե տիկնիկներ և պատանի հասակում նա գծագրում էր զգեստներ իր մոր և քույրերի համար։
1953-ին, Սեն Լորենը Միջազգային Բրդային Քարտուղարության կողմից կազմակերպված երիտասարդ դիզայներների մրցույթին ներկայացրել է երեք էսքիզ։ Մրցույթում գրավել է առաջին տեղն ու հրավիրվել մասնակցելու մրցանակների հանձնման արարողությանը Փարիզում, նույն տարվա դեկտեմբերին։ Երբ ինքն ու իր մայրը Փարիզում էին, հանդիպեցին Միշել դը Բրունհոֆֆին՝ Vogue ամսագրի ֆրանսիական հրատարակության գլխավոր խմբագրին։ Դը Բրունհոֆֆը, ով հայտնի էր նոր տաղանդերին քաջալերող, հիացած էր Իվի իր հետ բերած էսքիզներով, առաջարկեց նրան դառնալ դիզայներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.