Իրվինգ Ֆիշեր
From Wikipedia, the free encyclopedia
Իրվինգ Ֆիշեր (անգլ.՝ Irving Fisher, փետրվարի 27, 1867(1867-02-27)[1][2][3][…] կամ փետրվարի 7, 1867(1867-02-07)[4], Saugerties, Օլստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 29, 1947(1947-04-29)[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկյան տնտեսագետ, վիճակագիր, եվգենիկ, գյուտարար, հասարակական առաջադեմ գործիչ, տնտեսագիտության նորդասական (նեոկլասիկ) ուղղության ներկայացուցիչ (համարվում է այդ ուղղության առաջին ներկայացուցիչներից մեկը, թեև պարտքային դեֆլյացիայի վերաբերյալ ստեղծագործական կյանքի ուշ շրջանում նրա հեղինակած աշխատությունները ընդունվել են նաև հետքեյնսյան դպրոցի կողմից)[10]։
Իրվինգ Ֆիշեր Irving Fisher | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1867(1867-02-27)[1][2][3][…] կամ փետրվարի 7, 1867(1867-02-07)[4] Saugerties, Օլստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 29, 1947(1947-04-29)[5][1][2][…] (80 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Evergreen Cemetery[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | տնտեսագետ, վիճակագրագետ և գյուտարար |
Հաստատություն(ներ) | Եյլի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ[4] և Տնտեսաչափական ընկերություն[7] |
Ալմա մատեր | Եյլի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[8] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][9] |
Գիտական ղեկավար | Ջոզայա Գիբս և William Graham Sumner? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Irving Fisher Վիքիպահեստում |
Ջոզեֆ Շումպետերը նրան բնորոշել է իբրև «Ամերիկայի Միացյալ Նահանգներում երբևէ գործած ամենամեծ տնտեսագետի»[11]։ Այդ գնահատականը հետագայում կրկնել են Ջեյմս Թոբինը[12], Միլտոն Ֆրիդմենը[13]։
Ֆիշերը կարևոր ավանդ է ներդրել օգտակարության և ընդհանուր հավասարակշռության տեսություններում[14][15], եղել է առաջիններից մեկը, ով մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է միջժամանակային ընտրությունը շուկաներում՝ դրանով իսկ հիմքեր ստեղծելով կապիտալի և տոկոսադրույքների տեսության մշակման համար[12]։ Փողի քանակական տեսության մշակման ասպարեզում նրա կատարած ուսումնասիրությունները սկիզբ են դրել մակրոտնտեսական ուղղության, որը հայտնի է «մոնետարիզմ» անվամբ[16]։ Նա առջևից ընթացողի, ճանապարհ բացողի դեր է կատարել նաև էկոնոմետրիկայի բնագավառում՝ ներառյալ ցուցչային թվերի մշակման ոլորտը։ Ֆիշերի անունով են կոչվել մի շարք հիմնադրույթներ ու հասկացություններ, այդ թվում՝ Ֆիշերի հավասարումը, Ֆիշերի վարկածը (հիպոթեզը), Ֆիշերի միջազգային էֆեկտը, անջատման ֆիշերյան թեորեմը, ֆիշերյան շուկան...
Ֆիշերը թերևս եղել է առաջին համբավավոր տնտեսագետը, սակայն կենդանության օրոք նրա հեղինակությունը սասանվել է 1929 թվականի ուոլսթրիթյան հայտնի կրախին նախորդած իր հանրային հայտարարությունների պատճառով, որոնցում պնդում էր, թե ֆոնդային շուկան հասել է «մշտական բարձր կետի»։ Ակադեմիական տնտեսագիտության բնագավառում նրա հեղինակությունը վերականգնվել է 1960-ական թվականների վերջերին-1970-ականներին, երբ կարծես վերստին հայտնաբերելով՝ սկսել են նորից լայնորեն կիրառել նրա տեսական մոդելները[12][17][18]։ Նրա նկատմամբ հանրության ուշադրությունը նույնպես աճել է՝ կապված պարտքային դեֆլյացիայի նկատմամբ աճած հետաքրքրության հետ, որը տեղի էր ունեցել 2007-2010 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամին հաջորդած տարիներին[19]։
Ֆիշերը, լինելով 1920-1930-ական թվականների տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով կազմված դրամավարկային բարեփոխման ծրագրի (այսպես կոչված՝ «չիկագոյական պլանի») հեղինակներից մեկը, full-reserve banking-ի հետևողական պաշտպաններից էր[20][21]։