Լ'Աքվիլա
From Wikipedia, the free encyclopedia
Լ'Աքվիլա (նաև՝ Աքվիլա, Լ'Ակվիլա, Ակվիլա իտալ.՝ L'Aquila - արծիվ), քաղաք և կոմունա կենտրոնական Իտալիայում՝ Աբրուցո մարզի Լ'Աքվիլա գավառում[2]։ Իտալական Աբրուցո տարածաշրջանի գլխավոր քաղաքը, Լ'Աքվիլա գավառի վարչական կենտրոնը։ Բնակչության թիվը՝ շուրջ 73,150 մարդ։ Յուրաքանչյուր օր շուրջ 100 հազար մարդ էլ այցելում է Լ'Աքվիլա՝ ուսանելու, աշխատելու, տեսարժան վայրերևը դիտելու, հանգստանալու (մերձակայքում գործում են լեռնադահուկային մի շարք առողջարաններ)։ Քաղաքը կառուցվել է Ատերնո գետի հովտում, բլրի վրա, շրջապատված է Ապենինյան լեռներով։ Քաղաքից հյուսիս-արևելք գտնվում է Ապենինների բարձրագույն գագաթը՝ Գրան-Սասսո լեռը։ Լ'Աքվիլան սահմանակից է Անտրոդոկո, Բարետե, Բարիշանո, Բորգոռոզե, Կանյանո Ամիտերնո, Կամպոտոստո, Կապիտինյանո, Կրոնյալետո, Ֆանո Ադրիանո, Ֆոսա, Իզոլա դել Գրան Սասո դ'Իտալիա, Լուկոլի, Մալիանո դե Մարսի, Օկրե, Պիետրակամելա, Պիցոլի, Ռոկա դի Կամբիո, Ռոկա դի Մեձո, Սանտո Ստեֆանո դի Սեսանիո, Սկոպիտո, Տոռնիմպարտե համայնքներին[3][4][5][6]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լ'Աքվիլա | |||||
իտալ.՝ L'Aquila | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | ԱբրուցոԱբրուցո | ||||
Գավառ | Լ'Աքվիլա | ||||
Հիմնադրված է | 13-րդ դար, մայիսի 20, 1254 և 1266 թ. | ||||
Մակերես | 473,91 կմ² | ||||
ԲԾՄ | 714±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▲69 558 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0862 | ||||
Փոստային դասիչ | 67100 | ||||
Պաշտոնական կայք | comune.laquila.it | ||||
| |||||
Լ'Աքվիլայի պատմական կենտրոնում, որը շրջանակված է միջնադարյան պարսպով, պահպանվել են նեղլիկ փողոցներ, Վերածննդի և բարոկկո ոճերով կառուցված շինություններ, գեղատեսիլ հրապարակներ։ Քաղաքն ունի համալսարան, ուսանողական ավան, մշակութային բազմաթիվ հաստատություններ, այդ թվում՝ թատրոն, սիմֆոնիկ նվագախումբ, գեղարվեստի ակադեմիա, կոնսերվատորիա...