Լազիստան
From Wikipedia, the free encyclopedia
Լազիստան (լազ.՝ ლაზონა Լազոնա; վրաց.՝ ლაზეთი Լազեթ, կամ ჭანეთი Ճանեթ; օսման.՝ لازستان Լազիստան), պատմամշակութային տարածաշրջան Հայկական լեռնաշխարհի հյուսիսային մասում՝ Փոքր Ասիայի և Կովկասի ծովափնյա սահմանագծին։ Գտնվում է Արևելա-Պոնտական լեռների հյուսիսային լանջերի սահմանում։ Բարձրությունը մինչև 3931 մ է (Կաչկար լեռ, Լազիստանի լեռնաշղթայում)։ Համարվում է, որ ավանդաբար բնակեցված է լազերի կողմից։ Լազիստանի տարածքը կազմում է շուրջ 7,000 կմ2, իսկ ներկայիս բնակչությունը՝ 500,000 մարդ։