Լակերեն
From Wikipedia, the free encyclopedia
Լակերեն, լակ ժողովրդի լեզուն։ Պատկանում է իբերակովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան խմբին։ Խոսվում է Դաղստանի առանձին շրջաններում։ Ունի 5 հիմնական բարբառ, որոնցից կումուխյանը ընկած է գրական Լակերենի հիմքում։
Արագ փաստեր Լակերեն, Տեսակ ...
Լակերեն | |
---|---|
Տեսակ | բնական լեզու, լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Դաղստանյան լեզուներ և դաղստաներեն[1] |
Երկրներ | Ռուսաստան[2] |
Խոսողների քանակ | 154 820 մարդ (2010)[3] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[4] |
Գրերի համակարգ | Lak script? |
IETF | lbe |
ԳՕՍՏ 7.75–97 | лак 370 |
ISO 639-3 | lbe |
Փակել
Բաղաձայնական համակարգը հարուստ է։ Գոյականն ունի հոլովի (մոտ 40), թվի (հոգնակիի մոտ 40 ցուցիչ), դասի (4) կարգեր։ Բայական կարգերում առկա են դիմային ու դասային ցուցիչներ։ Նախադասությանը հատուկ է էրգատիվ կառուցվածք։ Այբուբենը մինչև 1928 թ.-ը՝ արաբագիր, 1928-1938 թ.-ը՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։