իրավաբան և քաղաքական գործիչ, Նաուրուի նախագահ (2019) From Wikipedia, the free encyclopedia
Լայոնել Էնգիմեա (սեպտեմբերի 2, 1965[1], Մենենգ, Նաուրու), իրավաբան և քաղաքական գործիչ, Նաուրուի նախագահը 2019 թվականի օգոստոսի 27-ից։
Լայոնել Էնգիմեա | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Մասնագիտություն՝ | իրավապաշտպան և փաստաբան |
Ծննդյան օր | սեպտեմբերի 2, 1965[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Մենենգ, Նաուրու |
Քաղաքացիություն | Նաուրու |
Ի ծնե անուն | Lionel Rouwen Aingimea |
Լիոնել Էնգիմեն իրավաբանություն է սովորել Ավստրալիայում։ Իրավաբան դառնալուց հետո աշխատել է «Մարդու իրավունքների տարածաշրջանային խումբ» հասարակական կազմակերպությունում, որը խթանում է Օվկիանիայի տարածաշրջաններում մարդու իրավունքների և պատշաճ կառավարման սկզբունքները[2]։
2013 թվականի ընտրություններում առաջադրվել է Մենեգ ընտրատարածքի պատգամավոր, սակայն մանդատ չի ստացել։ Հետագայում դարձել է Արդարադատության նախարարությունում ավագ պաշտոնատար անձ նախագահ Վակի նոր կառավարությունում[2]։ 2015 թվականին Լայոնել Էնգեմեան մասնակցել է Նաուրու բնակիչների՝ Facebook և այլ կայքեր մուտք գործելու արգելքի մասին որոշման ընդունմանը[3]։
2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Լիոնել Էնգիմեն ստացել է մանդատ և միացել խորհրդարանական մեծամասնությանը։ Կառավարությունում զբաղեցրել է արդարադատության և ներգաղթի նախարարի օգնականի պաշտոնը[4]։
2019 թվականի օգոստոսին վերընտրվել է խորհրդարանում։ 2019 թվականի օգոստոսի 27-ին երկրի խորհրդարանի նիստում Լայոնել Էնգիմեան երկրի նոր նախագահ է ընտրվել 12 ձայնով[5]։
Հաջորդ օրը հաստատվել է Նաուրուի նոր կառավարությունը։ Ինքը՝ Էնգիմեան ղեկավարում է՝ արտաքին գործերի, արտաքին առևտրի, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների, կրթության, կապի, լրատվամիջոցների, հողերի կառավարում, զբոսաշրջություն, ավիացիոն և բազմամշակութային նախարարությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.