Լանգլուայի կամուրջն Առլում
Վինսենթ վան Գոգի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Լանգլուայի կամուրջն Առլում» (անգլ.՝ Langlois Bridge at Arles), Վինսենթ վան Գոգի վրձնած չորս յուղաներկ, մեկ ջրաներկ կտավների ու չորս ուրվանկարների թեմա։ Աշխատանքներն ստեղծվել են 1888 թվականին, երբ նկարիչը գտնվել է հարավային Ֆրանսիայի Առլ քաղաքում։
Լանգլուայի կամուրջն Առլում | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 59,6 սանտիմետր |
լայնություն | 73,6 սանտիմետր |
ժանր | բնանկար |
գտնվում է | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Langlois Bridge by Vincent van Gogh Վիքիպահեստում |
Վան Գոգի վրա ազդեցություն է գործել ճապոնական փայտափորագրությունը, որի արդյունքում նա պարզեցրել է գույները՝ ներդաշնակ ու միասնական պատկեր ստեղծելու համար։ Կապույտի ու դեղինի նման հակադիր գույներ օգտագործելով՝ նկարիչն իր ստեղծագործություններին աշխուժություն է հաղորդել։ Նկարել է ներկերը հաստ շերտերով օգտագործելով՝ գույնի օգտագործմամբ լույսի արտացոլումը պատկերելու համար։ Ջրանցքի վրա կառուցված բացվող կամուրջը Վան Գոգին հիշեցրել է իր հայրենի Նիդերլանդները։ Նա խնդրել է իր եղբորը՝ Թեոյին, նկարներից մեկը շրջանակել և ուղարկել նիդեռլանդցի արվեստի դիլերներից մեկին։ Վերակառուցված Լանգլուայի կամուրջն այժմ կրում է Pont Van-Gogh անունը։