From Wikipedia, the free encyclopedia
Լաուրա Պաուզինի (իտալ.՝ Laura Pausini [pauˈziːni], մայիսի 16, 1974[1][2], Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[3]), իտալացի երգչուհի։ Բազմիցս արժանացել է «Գրեմմի» միջազգային և հատկապես՝ «Լատինական Գրեմմի» մրցանակների։ Ծնունդով Իտալիայից է։ Հիմնականում հայտնի է Հարավային Եվրոպայի և միջերկրածովյան երկրներում, հատկապես՝ Իտալիայում և Իսպանիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի երկրներում։ Երգում է ռոմանական լեզուներով (իտալերեն, իսպաներեն, ավելի քիչ ֆրանսերեն և պորտուգալերեն ), նրա երգացանկում ընդգրկված են նաև անգլերեն և այլ լեզուներով գրված կոմպոզիցիաներ։ Երգչուհու սիրելի ժանրը փոփն է, ինչպես նաև փիլիսոփայական և սիրային բալլադները՝ ռոքի և երբեմն քանթրիի խառնուրդով։ 2009 թվականի մարտին նրա սկավառակներից ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 45 միլիոն օրինակ։
Լաուրա Պաուզինի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Laura Pausini |
Ծնվել է | մայիսի 16, 1974[1][2] (50 տարեկան) Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[3] |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | փոփ և ռոք[4] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ[4] |
Լեյբլ | Atlantic Records |
Պարգևներ | |
Կայք | laurapausini.com |
Ստորագրություն | |
Laura Pausini Վիքիպահեստում |
Ծնվել է 1974 թվականի մայիսի 16-ին Իտալիայի Ռավեննա գավառի Ֆաենցա քաղաքում[6]՝ Ֆաբրիզիո Պաուսինիի[7] և Գիաննա Բալարդինիի ընտանիքում։ Մեծացել է Սոլարոլոյում՝ նույն շրջանի փոքրիկ կոմունայում[8]։ Հայրը եղել է երգիչ և նախկին դաշնակահար[9]։ Նա երազում էր, որ իր դուստրը երգչուհի դառնա։ Նրանք միասին սկսել են ելույթներ ունենալ փոքրիկ ճաշարաններում և սրճարաններում, իսկ 1986 թվականի վերջին գիշերը միայնակ ելույթ է ունեցել բեմի վրա։ Այդ ժամանակ նա երգեր է երգել Էդիթ Պիաֆի, Բարբրա Ստրեյզանդի, Էլլա Ֆիցջերալդի, Թինա Թըրների, և Լայզա Մինելլիի երգացանկից, բայց 15 տարեկանից հիմնականում սկսել է երգել իտալական երգեր։ 1991 թվականին, հոր պնդմամբ, մասնակցել է Կաստրոկարոյի երաժշտական փառատոնին։ Այստեղ նրա վրա ուշադրություն են դարձրել պրոդյուսերներ Անջելո Վալսիլյոն և Մարկո Մարատին, որոնք նրան առաջարկել են ձայնագրել մի քանի երգեր։ Նոր ձայնագրված երգերի թվում եղել է «La Solitudine» երգը։ Այդ երգը ներկայացրել է 1993 թվականի Սան Ռեմոյի փառատոնին, որտեղ երիտասարդ կատարողների մեջ հաղթող է ճանաչվել։ Արդեն 1994 թվականին նույն փառատոնի հայտնի երգիչների շարքում գրավել է երրորդ տեղը։
Warner ընկերությունը նրան առաջարկել է ձայնասկավառակ ձայնագրել, և շուտով հայտնվել է Պաուսինիի առաջին ալբոմը՝ «Laura Pausini»: Վաճառվել է թողարկված 2 միլիոն օրինակը։ Երկրորդ ալբոմի թողարկման ժամանակ կրկնապատկվել է ձայնասկավառակների վաճառքը։ 37 երկրներում վաճառվել է ավելի քան 4 միլիոն օրինակ։ Billboard ամսագրի կարծիքով, նա դարձել է տարվա ամենապայծառ դեմքերից մեկը՝ զիջելով միայն Մրայա Քերիին։
1995 թվականին թողարկել է իսպանալեզու ալբոմ։ Այն Իսպանիայում վաճառվել է 1 միլիոն օրինակով, ևս 1 միլիոն օրինակ վաճառվել է տարբեր երկրներում։ Մեկ տարի անց ձայնագրել է «Le cose che vivi» ալբոմը, որտեղ ներգրավված է եղել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը։ Սկավառակը ձայնագրվել է իսպաներեն և իտալերեն լեզուներով, իսկ բրազիլական շուկայի համար՝ պորտուգալերենով։ Նույն թվականին երգչուհին մեկնել է առաջին միջազգային շրջագայությանը։
Հաջորդ ձայնասկավառակը կրկին թողարկվել է երկու տարբերակով՝ իսպաներեն և իտալերեն։ Այն կոչվել է «La mia Risposta» և վաճառվել 50 երկրներում։ Երգերից մեկը հատուկ նրա համար գրել է Ֆիլ Քոլինզը։
1999 թվականին մեկնել է եվրոպական շրջագայության։ Այստեղ ձայնագրել է «Ուղղերձ շշի մեջ» ֆիլմի սաունդթրեքը։ Մոդենայում մասնակցել է «Պավարոտտին և ընկերները» համերգին։ Մեկ տարի անց վաճառքում է հայտնվել հերթական նոր ալբոմը «Tra te e il Mare», որը 4 անգամ առաջադրվել է «Լատինական Գրեմմի» մրցանակի։ 2001 թվականի վերջին վաճառվել է ալբոմի ավելի քան 3 միլիոն օրինակ։ 2002 թվականի հուլիսին թողարկել է իր առաջին անգլերեն ալբոմը՝ «From the Inside»: ԱՄՆ-ում ձայնասկավառակի վրա աշխատելու ժամանակ երգչուհու մոտ տարաձայնություններ էին առաջացել «Atlantic Records» ձայնագրող կազմակերպության ղեկավարության հետ։ Վիճաբանության հիմնական պատճառը եղել է ալբոմի ոչ ճիշտ գովազդը և նրա վաճառքի նկատմամբ անփույթ վերաբերմունքը։ Այդ պատճառով նա չեղյալ է հայտարարել պայմանագիրը ԱՄՆ-ում և վերադարձել հայրենի Իտալիա։ Այնուամենայնիվ, ալբոմի առաջին սինգլը՝ «Surrender», շատ հաջող է ստացվել, իսկ սկավառակները վաճառվել են 700.000 օրինակով։ 2004 թվականի գարնանը ձայնագրել է «Resta in Ascolto» ալբոմը, որը թողարկվել է երկու լեզուներով՝ իտալերեն և իսպաներեն։ Վաճառվել է ալբոմի մեկ միլիոն օրինակ, իսկ 2005 թվականին այն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։ 2006 թվականի նոյեմբերին թողարկել է «Io canto» ալբոմը, որը վաճառվել է 2.350.000 օրինակով։ Ալբոմի նույնանուն սինգլը մեծ հաջողություններ է գրանցել Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Բրազիլիայում։
2007 թվականի հունիսին երգչուհին համերգով հանդես է եկել Միլանի մարզադաշտում[10]։ Նրա ելույթին մասնակցել են 70.000 իտալացիներ[11]։ Այնուհետև համերգներ են տեղի ունեցել Եվրոպայում և Լատինական Ամերիկայում։ 2007 թվականի հոկտեմբերին արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Տարվա լավագույն երգչուհի» և «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգերում։
Այդ ժամանակ թողարկել է իր ամենահայտնի «Dare to live» դուետը՝ Անդրեա Բոչելլիի հետ։ 2008 թվականի հունվարին նրա հետ նաև համերգներ է ունեցել ԱՄՆ-ում։ 2008 թվականի օգոստոսին թողարկել է «Todo vuelve a Empezar» դուետը։ Այն ձայնագրել է երիտասարդ պուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի հետ։ 2008 թվականի նոյեմբերին թողարկել է իր հերթական ալբոմը՝ «Primavera In Anticipo» վերնագրով։ 2008 թվականի վերջին Պաուսինին դուետ է ձայնագրել ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։ Նրանք միասին երգել են Ազնավուրի 1965 թվականի հայնտի երգերից մեկը՝ "Paris au mois d'août"[12]: Պաուսինին նշել է, որ մեծացել է Ազնավուրի երգերի տակ։ 2009 թվականի հունվարին հարցազրույցի ժամանակ Ազնավուրը ասել է.
Պաուսինին իմ երգերի բառերը ավելի լավ գիտի, քան ես[13]։ |
2009 թվականի գարնանը, «Primavera In Anticipo»/«Primavera anticipada» երաժշտական ալբոմի աջակցության համար, նոր շրջագայություն է սկսել, որն ընդգրկել է Իտալիան, Եվրոպայի և Սկանդինավիայի մի քանի երկրները, ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկան։ 2009 թվականի նոյեմբերին ստացել է 3-րդ «Լատինական Գրեմմի» մրցանակը։ Հենց այդ ժամանակ էլ թողարկվել է նրա կենդանի ալբոմը, որը իր մեջ ներառել է երգեր՝ 2009 թվականի շրջագայությունից։
2010 թվականի հունվարի 15-ին երգչուհին իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ մինչև 2012 թվականը դադարեցնելու է համերգային գործունեությունը։
Պաուզինին իր հայրենի քաղաքը թողել է 1995 թվականին, երբ իր գործընկերոջ, մենեջեր և պրոդյուսեր Ալֆրեդո Չերուտիի հետ մեկնել է Միլան[14][15]։ Նրանց հարաբերությունները ավարտվել են 2002 թվականին։ 2002-2005 թվականներին Պաուսինին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել իր նոր մենեջեր Գաբրիելե Պարիսիի հետ։ Նա նշանվել է իտալացի կիթառահար, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և նախկին երգիչ Պաոլո Կարտայի հետ[16][17]։ 2012 թվականի սեպտեմբերի 15-ին, Պաուիզինին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով հայտարարել է, որ նրանք երեխա են ունենալու[18]։ Նրանց դուստրը՝ Պաոլան, ծնվել է 2013 թվականի փետրվարի 8-ին[19]։
պարողներ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.