Լաո Ցզի
From Wikipedia, the free encyclopedia
Լաո Ցզի կամ Լաո Ցզե (բառացիորեն՝ «Մեծ Վարպետ»), հին չին փիլիսոփա և գրող։ Համարվում է «Դաո Դե Ցզի» հնագույն փիլիսոփայական երկի հեղինակ, դաոսականություն փիլիսոփայության, դաոիզմի և չինական ավանդական կրոնների հիմնադիր։
Արագ փաստեր Լաո Ցզի老子, Ծնվել է ...
Ծնվել է | մ.թ.ա. 6-րդ դար[1] Chu, Western Zhou |
---|---|
Մահացել է | մ.թ.ա. 5-րդ դար[1] Չինաստան |
Քաղաքացիություն | Ճոու |
Դավանանք | Դաոսականություն |
Ուղղություն | Դաոսականություն, Հին Արևելյան փիլիսոփայություն և Hundred Schools of Thought? |
Մասնագիտություն | փիլիսոփա, արխիվագետ, գրող և Taoist |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և Chinese philosophy? |
Տիրապետում է լեզուներին | չինարեն[2] |
Երեխա(ներ) | Li Zong?[3] |
Հայր | Li Jing? |
Մայր | Xiāntiān Empress? |
Laozi Վիքիպահեստում |
Փակել
Լաո Ցզիին հաճախ նկարագրում են մ․թ․ա․ 6-րդ դարի Կոնֆուցիոսի ժամանակաշրջանի երկրորդ լեգենդար գործիչ, սակայն ժամանակակից պատմաբանները պնդում են, որ նա ապրել է պատերազմող պետությունների դարաշրջանում՝ մ․թ․ա․․5-րդ կամ 4-րդ դարում։ Չինական մշակույթի ականավոր գործիչ Լաո Ցզիի համբավը հաստատվել է Տան դինաստիայի կայսրերի կողմից և այսօր արտացոլվում է ժամանակակից մարդկանց Լի ազգանվամբ։ Լաո Ցզիի աշխատանքը ընդունվել է և՛ հակամենատիրական շարժումներում և՛ չինական օրինապաշտության մեջ։