Լապլանդիա
From Wikipedia, the free encyclopedia
Լապլանդիա (ֆիններեն՝ Lappi, շվեդ.՝ Lappland, նորվ.՝ Lapland), բնաշխարհ Եվրոպայի հյուսիսում՝ Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Ռուսաստանի Մուրմանսկի մարզի արևմուտքում, հյուսիսային լայնության 64֊66օ֊ից հյուսիս։ Սաամներ (լոպարներ) ժողովրդի տարաբնակեցման հիմնական շրջանն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լապլանդիա (այլ կիրառումներ)
Լապլանդիա | |
---|---|
Տեսակ | տարածաշրջան, մշակութային շրջան և ethnic territory? |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա և Ռուսաստան |
Մակերես | 388 350 կմ² |
Հաճախ Լապլանդիայի անվան տակ հասկանում են շվեդական Լափլանդ նահանգը։ Սակայն, այլ դեպքերում Լապլանդիայի անվան տակ հասկանում են ավելի ընդլայնված տարածք, որը հիմնականում համընկնում է Հյուսիսային Կալոտի հետ (Ֆենոսկանդիայի մի մասը, որը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից հյուսիս), ինչն ավելի է համապատասխանում սաամների պատմական տարաբնակեցմանը։
Լապլանդիան երբեք չի եղել միավորված պետական կազմավորում։ Ներկա դրությամբ այն բաժանված է չորս պետությունների՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի (Կոլայի թերակղզի) միջև։ Սաամներն ունեն վառ արտահայտված ազգային ինքնություն, ինչպես նաև դրոշ և հիմն, իսկ նրանց իրավունքները ներկայացնում են մշակութային ինքնակառավարման ընտրովի մարմինները՝ Սաամական խորհրդարանը։