հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Լավրենտի Աշոտի Բարսեղյան (հունվարի 7, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 6, 2014, Երևան, Հայաստան[1]), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1998)։ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն (1995)։
Լավրենտի Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1937 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 6, 2014 (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1959) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1998) |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Էրեբունի թանգարան, Գառնու հեթանոսական տաճար, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և ՀՀ ԳԱԱ |
Պարգևներ և մրցանակներ |
1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։
Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ է։
Աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը։
Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ԳԱ նախագահության անդամ (1998), «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (2003)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.